00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՏՄ-ի կայացումը կախված է լինելու նաև Հայաստանի կառավարումից

© Sputnik / Asatur Yesayants Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей. Арсен Казарян
Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей. Арсен Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ գործարարները մեծ սպասելիքներ ունեն ԵՏՄ երկրների վարչապետների հայաստանյան այցից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երևանում ապրիլի 8-ին նախանշված ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպման արդյունքում հայ գործարարները որոշակի նոր արդյունքներ են ակնկալում:

«Մեր երկիրն այսօր ԵՏՄ հանձնաժողովի ղեկավարությունն է իրականացնում,- հիշեցրեց Արսեն Ղազարյանը,- մենք՝ որպես երկիր, գործընթացի մեջ ենք, և 4 տարի ԵՏՄ-ի ձևավորումները, կայացումները շատ բանով կախված են լինելու Հայաստանի կառավարումից և մենեջմենթից»:

ԵՏՄ 170 միլիոնանոց շուկայի ընձեռած հնարավորություններից զատ, հայ գործարարները նաև նոր գործարար կապերի ու ներդրումային ծրագրերի ակնկալիք ունեն:

«Որպեսզի մենք կարողանանք ապրանք արտահանել, մեզ պետք են նոր, խոշոր ներդրումներ՝ տեղական արտադրության վերազինման, արդիականացման համար: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք արտահանման մեծ քանակներ ապահովել»,- ասաց Արսեն Ղազարյանը՝ որպես հեռանկարային նշելով, մասնավորապես, պտուղ-բանջարեղենի վերամշակման, գինեգործության ոլորտները:

«Ակնկալում ենք ԵՏՄ-ի կայացման փուլում որոշակի նոր արդյունքների ձեռքբերում: Իսկ դա ԵՏՄ 5 երկրների ինտեգրացիան է և, թող տարօրինակ չթվա, ԵՏՄ-ի՝ որպես կառույցի, ինտեգրացիան ԵՄ-ի հետ»:

Արսեն Ղազարյանին հիշեցրեցինք, որ շուրջ 1 ամիս առաջ ԵՄ-ի գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կարծիք էր հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կազդի ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային համագործակցության ապագա մակարդակի վրա:

Արսեն Ղազարյանն անվստահություն հայտնեց ԵՄ ներկայացուցչի այս հայտարարության նկատմամբ:

«Նույն Մոգերինին Երևանում հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի հետ նոր շրջանակային պայմանագիր է մշակում: Եթե երկու տարի առաջ ասում էին՝ վերջ, դուք մեզ ուրացաք, ապա այսօր ասում են՝ ձեզ հետ պետք է առանձին աշխատենք,- ասաց նա,- Մոգերինին իր շուկայի շահերն է պաշտպանում, և ես նրան հասկանում եմ»:

Ինչ վերաբերում է Հայաստանին ԵՄ-ի կողմից առաջարկված նոր շրջանակային համաձայնագրին և դիտարկմանը, որ նոր տնտեսական հարաբերությունները Հայաստանն արդեն պետք է նաև ԵՏՄ-ի հետ համաձայնեցնի, Արսեն Ղազարյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ վատ է, որ 175 միլիոնանոց շուկայով ենք հանդես գալու, ոչ թե 2.5-3»:

«Մի մոռացեք, որ ԵՏՄ-ում որոշումները կոնսենսուսով չեն կայացվում, այլ միաձայն»,- հիշեցրեց արդյունաբերողների և գործարարների միության նախագահը՝ ավելացնելով, որ եթե ԵՏՄ-ում առաջարկվի Հայաստանի շահերին հակասող որևէ օրինագիծ, ապա միայն Հայաստանի «դեմ» քվեարկելը բավական կլինի, որ այն չընդունվի:

 

Լրահոս
0