00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գյումրիում խորհրդավոր խուզարկություններ են կատարվում

© Sputnik / Asatur YesayantsПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում առանձին բնակարաններում: Որոշ տեղեկությունների համաձայն` հայտնաբերվել է զենք-զինամթերք:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Խուզարկությունն իրականացվել է Գյումրու 16 հասցեում՝ բնակարաններում ու օբյեկտներում՝ գեղեցկության սրահներում, գիշերային ակումբներում, Գյումրիից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Խուզարկությունների շարքը սկսվել է Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցից՝ «Ե և Ս» գեղեցկության սրահից: Դիմակավորված ոստիկանների բնակիչները տեսել են նաև Անի թաղամասում: Խուզարկությունից հետո բերման է ենթարկել մի քանի անձ, իսկ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` բերման ենթարկված անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Շիրակի մարզի քննչական վարչությունում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Սակայն նախաքննության շահերից ելնելով` գաղտնի է պահվում, թե ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները կամ դրանց արդյունքում ինչ է հայտնաբերվել: Սա է պատճառը, որ 2 օր շարունակ լրատվամիջոցներին չի հաջողվում կոնկրետ տեղեկություններ իմանալ իրավապահ մարմիններից խուզարկությունների վերաբերյալ:

Թեև ոստիկանությունը զերծ է մնում բացատրությունից, գյումրեցիներն ունեն սեփական բացատրությունը.

«Նոր նշանակված Շիրակի մարզի ոստիկանապետը ցույց է տալիս, որ աշխատում է, ի՞նչ է, էդ մարդկանց որ խուզարկեցին, նո՞ր մարդիկ էին, թե՞ «բացահայտում» կատարեցին»,-նշեց տաքսու վարորդ վարպետ Կարոն:

«Տո լավ էլ անում են, ամեն ամիս պետք է անեն, որ հասարակ գյումրեցին հանգիստ քնի, թե չէ էս ի՞նչ է, հա տուն կմտնին՝ կթալնեն, հա մարդու տան մոտ կդանակահարեն»,- իր կարծիքը հայտնեց Սերյոժան:

 

 

Լրահոս
0