00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի անիրականանալի երազանքները

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը, Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիպ Էրդողանի բուռն ցանկությանը հակառակ, նրա հետ անձնական հանդիպում չունեցավ։ Հիմա էլ Էրդողանը մեկնել է միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որպեսզի կրկին փորձի բախտն ու վաստակի Բարաք Օբամայի բարեհաճությունը

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ցանկանում է լավացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, և հավանաբար այս անգամ ևս նրան կփրկեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար Անկարայի աշխարհաքաղաքական անփոխարինելի դերի մասին ծեծված փաստարկները։

Սակայն միջազգային փորձագետների կարծիքով` Անկարան այսօր խնդիրներ ստեղծող դաշնակից է, իսկ ԱՄՆ-ն սովորել է ամեն կերպ խնդիրներից ազատվել։ Եվ ինչպե՞ս է նա փրկելու իրավիճակը։ Էրդողան էֆենդին կարծում է, որ միջուկային անվտանգության գագաթնաժողովը կօգնի ելք գտնել անելանելի իրավիճակից, որի մեջ ինքն է իրեն ներքաշել։ Ինչպես նշում է The Wall Street Journal ամսագիրը, Էրդողանը կսկսի բացատրել գագաթնաժողովի մասնակիցներին, թե ինչու է իր երկրում իշխանությունն անցել «կոշտ իշխանություն» ռեժիմի։

Կփոխի՞ արդյոք պաշտոնական Վաշինգտոնը խնդրի նկատմամբ իր վերաբերմունքը։ Քիչ հավանական է։ Բացի այդ, քանի դեռ թուրքական իշխանությունն ամեն կերպ ջանում է «վերևներում» սիրաշահել ԱՄՆ-ին, տեղի թուրքական ԶԼՄ-ներն ամեն կերպ զբաղված են հակաամերիկյան քարոզչությամբ։

Քաղաքագետները համոզված են` եթե ԵՄ-ի պարագայում Թուրքիայի բախտն ավելի շատ բերեց, և եվրոպացի բարեկամները կարող են աչք փակել այն ամենի վրա, թե ինչ է կատարվում երկրում և նրանից դուրս, ապա ԱՄՆ-ն կշարունակի արհամարհել ժամանակի կարևոր տարածաշրջանային գործընկերոջը։ Եվ Էրդողանը ստիպված կլինի վազել Օբամայի հետևից այնպես, ինչպես Պուտինի հետևից` խոցված Սու-24 ռմբարկուի համար կիրառված ռուսական պատժամիջոցներից հետո։

Հերթական խայտառակությունը

Թվում է` Էրդողանը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս թշնամի ձեռք բերելու յուրահատուկ տաղանդ ունի։ 100 տարի է անցել այն օրից, ինչ Օսմանյան Թուրքիան իրականացրեց դարի ամենադաժան հանցագործություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը։ Զրկելով բնիկներին պատմական հողից` թուրքական իշխանությունը հալածանքների ենթարկեց ժողովրդին, զոհվեց ավելի քան 1.5 մլն մարդ։

Թուրքիան չի փոխվել, փոխվել է միայն քաղաքագետների ձեռագիրը։ Այժմ երկրի իշխանությունը, հրեշտակ ձևանալով, իրեն աշխարհում կատարվող իրադարձություններից իբրև թե հեռու է պահում, սակայն «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ձեռքով շարունակում է տարածաշրջանում չարիք տարածել։

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Արևմուտքը, որը նախկինում Թուրքիային իր դաշնակիցն էր համարում, միայն հիմա է գիտակցում` ինչպիսին է երկրի և նրա նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի իրական դեմքը։ Այժմ թուրք առաջնորդը, ով ոչ միայն հարաբերություններն է փչացրել հարևան երկրների հետ, այլև Արևմուտքի աչքում վարկաբեկել է սեփական հեղինակությունը, այժմ էլ փորձում է ամեն ինչ անել` իրավիճակից մաքուր դուրս գալու համար։

Ինչպես ասում են` չի գիտակցում, թե ինչ է անում։ Թուրքիայի իշխանությունը Էրդողանի ղեկավարությամբ խելահեղ ու պարզունակ քայլեր է կատարում` վնասելով ոչ միայն իրեն, այլև իր դաշնակիցներին, օրինակ, խոցում է ռուսական Սու-24 ռմբարկուն, «Իսլամական պետություն» ծայրահեղ ահաբեկչական խմբավորման գրոհայինների ձեռքով ականապատում և պայթեցնում է սիրիական Դեյր էզ Զորի հայկական «Սրբոց նահատակաց» եկեղեցին։

Միայն այն փաստը, որ անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի կառավարությունը որոշեց նշել Գալիպոլիի ճակատամարտի օրը, արդեն իսկ խոսուն է։ Իսկ այս տարի այդ օրը նշեցին մարտի 18-ին։

Փաստորեն այդ երկրում պատրաստ են շահարկել Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակը։ Այդ պարագայում ինչպե՞ս կարող ես նրանցից նոր սրիկայություններ չսպասել։ Թուրքիան դաժան է, իսկ միջազգային հանրությունն աչք է փակում երկրի արյունարբու քաղաքականության վրա, սակայն հատուցման ժամը գուցե կգա մի օր։

Վերջին հարվա՞ծ

Կարծես տարբեր երկրների իշխանությունները հերթով սկսում են հասկանալ, որ խնդիրը միայն ահաբեկչությունը չէ, այլ այն, որ Թուրքիան երկար ժամանակ դաշնակից էր ձևանում։ Ռուսական պատժամիջոցները բերեցին նրան, որ ռուսները հրաժարվում են հանգստանալ Թուրքիայում։ Իսկ այսօր Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը որոշում կայացրեց Թուրքիա մեկնելու ռիսկերը բարձրացնել, այն բանից հետո, երբ տարեսկզբից երկու քաղաքներում չորս ահաբեկչական գործողություններ իրականացվեցին։

Արդյո՞ք Էրդողանին և Թուրքիային կփրկի մասնակցությունը գագաթնաժողովին և հանդիպումը Օբամայի հետ, ցույց կտա ժամանակը։

 

 

Լրահոս
0