00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «Յարխուշտա» Թալեաթ փաշայի սպանության վայրում

© Из архива Армянского музея МосквыСогомон Тейлерян
Согомон Тейлерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 2-ին Բեռլինում կպարեն հայկական ավանդական ռազմապարը. միջոցառումը նվիրված է հերոս , Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի 120-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. «Տիգրան Մեծ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Գերմանիայում ապրիլի 2-ին և 3-ին կանցկացվի Հիշատակի ակցիա` նվիրված վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրվան։

Հիշատակի ակցիա Բեռլինում

«Ամեն տարի ես փորձում եմ որևէ բան կազմակերպել, որպեսզի մարդկանց հավաքեմ մեկ գաղափարի շուրջ։ Նպատակն այն է, որ ցույց տրվի, թե 101 տարի առաջ թշնամին ցանկացել է թողնել միայն մեկ հայ, այն էլ` թանգարանում, սակայն մենք ապրեցինք, փրկվեցինք, մենք մնում ենք միասնական, մեկ բռունցքի պես»,- ասաց «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սրապիոն Գևորգյանը։

Այս տարի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը յուրահատուկ ձևով կնշվի։ Գևորգյանի խոսքով` այնտեղ, որտեղ սպանել են Թալեաթին, հայերը «Յարխուշտա» կպարեն։ Բեռլինում Թալեաթ փաշայի սպանության վայրում Գևորգյանը մտադիր է ֆլեշմոբ կազմակերպել, որի ժամանակ կծածանվի Հայաստանի 100 մետր երկարությամբ դրոշը` պատրաստված 33 դրոշից։

Այդ դրոշը եղել է աշխարհի տարբեր ծայրերում, այն խորհրդանշում է աշխարհի ամբողջ հայության միասնությունն ու համախմբվածությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում։ Տեղի կունենա նաև երթ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը, Գևորգյանի խոսքով, ցույց կտա, որ հերոսը մոռացված չէ։

«Ցույց կտանք թշնամուն, որ մենք հիշում ենք մեր հերոսին, և եթե հարկ լինի, բոլորը Սողոմոն Թեհլերյան կդառնան», — ասաց Գևորգյանը։

Նման միջոցառումների անցկացման կարևորությունն ընդգծեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Նրա խոսքով` պատմությունից պետք է դասեր քաղել, իսկ այսօրվա սերնդի մեջ անհրաժեշտ է հայրենիքի նկատմամբ սեր սերմանել։

Геноцид армян - Sputnik Արմենիա
Ուրվականների հողը. Հայոց ցեղասպանությունը National Geografic-ի էջերում
«Նման ակցիաները անհրաժեշտ են, որպեսզի հիշվեն հերոսները։ Իսկ հանցագործները պետք է իմանան, որ արդարացի դատ կլինի` անկախ ժամանակից և վայրից։ Աշխարհը և Թուրքիան պետք է իմանան, որ ժողովուրդը միշտ էլ պատրաստ է դատավճիռ կայացնել և այն իրագործել», — ասաց Մինասյանը։

«Նեմեզիս» գործողությունը

Պատմաբանը հայտնեց, որ հայերին բնաջնջելու ծրագիրը երիտթուրքերը երկար տարիներ էին նախապատրաստում։ Ժողովուրդը միանգամից չկարողացավ ուշքի գալ և գիտակցել տեղի ունեցածը։ Նման հնարավորություն եղավ միայն Առաջին հանրապետության ստեղծումից հետո։

Արդյունքում որոշում կայացվեց պատժել մի ողջ ազգ բնաջնջած հանցագործներին։ 1919 թվականի հոկտեմբերին «Դաշնակցություն» կուսակցության համագումարում որոշում կայացվեց իրականացնել «Նեմեզիս» (հունական վրեժխնդրության աստվածուհու անունից) գործողությունը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայում ստեղծվեցին դաշտային-ռազմական դատարաններ, որոնք պետք է դատեին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշած հանցագործներին։ Սակայն մեղադրյալների մեծ մասն արդեն վաղուց տեղափոխվել էր Գերմանիա։ Գերմանիայի կառավարությունը հրաժարվեց նրանց հանձնել` ասելով, որ նրանք քրեական հանցագործներ չեն։

Մինասյանի խոսքով` «Նեմեզիսն» իրականացնողների «սև ցուցակում» ի սկզբանե ներառվեց 650 մարդ, որոնցից ընտրվեց 41-ը, առաջինը Թալեաթն էր։ Վրիժառուների շարքում էին այնպիսի գործիչներ, ինչպես Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսակ Թոռլակյանը և ուրիշներ։

«Սրանք այն մարդիկ էին, ովքեր վերապրել ու տեսել էին Ցեղասպանության զարհուրելի տեսարանները, իրենց ծնողների ու հարազատների մահը։ Նրանք երդվեցին վրեժխնդիր լինել Ցեղասպանության կազմակերպիչներից», — ասաց Մինասյանը։

Տարբեր տարիների վրիժառուները վրեժխնդիր եղան երիտթուրքերի կառավարության նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշայից, Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բիհբութ խան Ջավանշիրից, Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիից, Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայից և մյուսներից։

«Ջեմալը հայտնի էր նրանով, որ ափին էր տեղակայել ոստիկանությանն ու զինվորներին, որոնց հրամայել էր կրակել ափ հասնող կանանց և երեխաների վրա», — ասաց Մինասյանը։

Ինչո՞ւ Սողոման Թեհլերյանը

Գործողության մեջ կարևորագույն դերը հատկացվել էր Սողոմոն Թեհլերյանին։ Առաջինը պետք է ոչնչացնեին Թալեաթ փաշային` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարին և Հայոց ցեղասպանության ու զանգվածային տեղահանության հիմնական կազմակերպիչներից մեկին։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Ազնավուր. ինչո՞ւ մյուսները կարող են ճանաչել Ցեղասպանությունը, իսկ թուրքերը ոչ
Ցեղասպանության ժամանակ Թեհլերյանի աչքի առջև կացնով սպանել էին նրա եղբորը, ոստիկանները բռնաբարել էին քրոջը, գնդակահարել մորը։ Նա քիչ էր մնում խելագարվեր, սակայն ոստիկաններից մեկը հարվածեց նրա գլխին, նա կորցրեց գիտակցությունը, ու այդպես ողջ մնաց։

Նա արթնացավ միայն գիշերը`շրջապատված դիակներով, այդ թվում` գնդակահարված ծնողների։ Նրան հաջողվեց ողջ մնալ։ Շուրջ երեք ամիս նա թաքնվում էր քուրդ ալավիների մեջ, որից հետո հրաշքով տեղափոխվեց Իրան, այնուհետև` Թիֆլիս։

Մինասյանի խոսքով` Թեհլերյանը փորձել է շարունակել ուսումը Ներսիսյան դպրոցում, սակայն անցյալի հիշողությունները նրան հանգիստ չէին տալիս։ Սողոմոնը տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, որտեղ էլ վրեժխնդրության ակցիան իրագործելու համար կապվեց Դաշնակցության անդամների հետ։

Թեհլերյանի առաջին թիրախը դավաճան և Թալեաթի գործակալ Հարություն Մկրտչյանն էր, որի հրամանով 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել էր հայ մտավորականության 600 ներկայացուցիչ։

Թալեաթ փաշայի սպանությունը

Թալեաթ փաշան Բեռլինում էր գտնվում կեղծ փաստաթղթերով։ Նա նաև սափրել էր բեղերը, որպեսզի իրեն չճանաչեին։ Սողոմոնը մի քանի անգամ հետևել էր նրան, որպեսզի համոզվեր, որ դա հենց նա է։

«Թեհլերյանը տեսավ, որ թուրքերեն խոսելու ժամանակ նրա զրուցակիցը նրան փաշա անվանեց և համբուրեց ձեռքը։ Ինքը` Թեհլերյանը, հիշում է, որ հենց այդ ժամանակ համոզվեց, որ դա Թալեաթն է», — ասաց Մինասյանը։

1921 թվականի մարտի 15-ին Թեհլերյանը փողոցում հասավ Թալեաթին ու կրակեց ծոծրակին։ Նրան տեղում ձերբակալեցին, թեև նա մտադիր չէր փախչել։

Հարցաքննության ժամանակ Թեհլերյանն ասաց, որ ինքը մարդասպան չէ, ինքը «շուն» է սպանել, ոչ թե մարդ։ Դատի ընթացքում դատարան կանչվեց Յոհաննես Լեպսիուսը` Օսմանյան կայսրությունում Գերմանիայի առաքելության ղեկավարը, ով փաստերով ներկայացրեց հայերի ջարդերի ծրագիրը` մանրակրկիտ նկարագրելով և ներկայացնելով տեղահանության մասին Թալեաթի հրամանը։

«Ինչպես գրում էր եվրոպական մամուլը, «Թեհլերյանի դատը վերածվեց Թալեաթի դատի»», — ասաց Մինասյանը։

ԶԼՄ-ների հրատարակումներից կարելի էր հասկանալ, որ ամբողջ եվրոպական հասարակությունն ամբողջ դատի ընթացքում հանդես էր գալիս Թեհլերյանի կողմից։

Դատի արդյունքում նրան ազատ արձակեցին` անպարտ ճանաչելով, նրան ուղարկեցին ԱՄՆ։ Նա երկար տարիներ ապրեց Սերբիայում, ամուսնացավ, հետո տեղափոխվեց ԱՄՆ։ Թեհլերյանը մահացավ 1960 թվականին Սան Ֆրանցիսկոյում, թաղված է Ֆրեզնո քաղաքում։

 

 

Լրահոս
0