00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարությունների աշխատակիցները փչացնում են պետական գույքը

© Sputnik / Asatur Yesayantsздание правительство Армении на площади Республики в Ереване
здание правительство Армении на площади Республики в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց նախարարությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատավայրի գույքին անխնա վերաբերվելու համար և հանձնարարեց վերահսկել, որ «նորմալ վերաբերվեն»

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հայաստանի կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ է 32 միլիոն 500 հազար դրամ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ գործադիրի անդամներին ներկայացնելով այդ մասին որոշման նախագիծը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը թեև համաձայնեց կառավարության պահուստային ֆոնդից գումար տրամադրել, բայց առիթը բաց չթողեց նախարարությունների աշխատակիցներին նկատողություն անելու համար:

«Փորձը ցույց է տալիս, որ նախարարությունների աշխատակիցները ոչ նորմալ են վերաբերվում գույքին, եթե ավելի կոպիտ չասենք: Հիմա փաստորեն ավելի քան 30 մլն դրամ տվել ենք այդ շենքը վերանորոգելու համար, և ձեր ներկայացմամբ` այնտեղ ահավոր վիճակ է եղել, չգիտեմ ինչու: Չէ՞ որ նախարարությունների պատասխանատուներն են այնտեղ աշխատել»,- ասաց վարչապետը՝ հանձնարարելով վերահսկել, որպեսզի գույքին «նորմալ վերաբերվեն»:

Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև կառավարության վարձակալած շենք-շինությունների խնդրին, որոնց վարձակալության դիմաց պետական բյուջեից ամեն տարի բավական լուրջ գումարներ են վճարվում: Օրինակ` սփյուռքի նախարարությունն «Էրեբունի պլազայում» իր զբաղեցրած տարածքի դիմաց տարեկան շուրջ 83 մլն դրամ էր վճարում:

«Ես երեկ մի քանի շենքերում եմ եղել, որոնք գտնվում են տարբեր գերատեսչությունների հաշվեկշռում: Մենք ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվում, նպատակային չեն օգտագործվում: Ունենք ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, որոնք վարձակալած շենքերում են տեղակայված, և հարկավոր է, որ նախարարներն այդ հարցին անդրադառնան»,- ասաց վարչապետը։

Նա զարմանք հայտնեց, որ որոշ գերատեսչությունների ղեկավարներ թեև ամուր կառչել են իրենց շենքերից, սակայն իրենց վարձակալած այդ ՊՈԱԿ-ներ տարիներով չեն գնում, որ տեսնեն` ինչ վիճակում են, իսկ դրանք «թալանված, քայքայված, կոտրված» են։ Աբրահամյանը հայտնեց, որ հանձնարարել է հաշվառել վարձակալած շենքերում տեղակայված բոլոր պետական մարմինները՝ դրանք կառավարության շենք տեղափոխելու համար:

Իսկ կառավարության երկու շենքերի՝ 2-րդ և 3-րդ մասնաշենքերի սպասարկման, էներգետիկ և կոմունալ ծառայությունների 2016 թվականի ինն ամիսների ծախսերի դիմաց Արման Սահակյանը կառավարությունից այսօր 210 միլիոն 502 հազար դրամ պահանջեց և ստացավ:

 

 

Լրահոս
0