00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ–ի «մեղմ ուժը». առասպե՞լ, թե՞ իրականություն

© АРКАЕвразийский экономический союз
Евразийский экономический союз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոյություն ունի հանրային դիվանագիտության դասական բնորոշում, որը կոնկրետ նպատակ է նախանշում` երկխոսության հաստատում արտասահմանյան հասարակությունների հետ։ Սակայն այսօրվա դրությամբ «արտասահմանյան» հասկացությունը երկակի իմաստ ունի

Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում այդքան էլ հեշտ չէ «մեղմ ուժի» միջոցով ազդել այն հսկայական տարածքի վրա, որն Ատլանտիկայից հասնում է Խաղաղ օվկիանոս և այսօր կոչվում է եվրասիական տարածություն։ Շատ ջանքեր են գործադրվում, որպեսզի այլ երկրների ներկայացուցիչներն էլ ընդունեն իրողությունները և կոնկրետ երկրի վերաբերյալ ապատեղեկատվություն չտարածեն հասարակության շրջանում։

Ավագ սերունդը, որի հիշողության մեջ վառ է մնացել խորհրդային անցյալը, կարիք չունի համոզվելու, թե որոնք են արժեքները։ Այլ հարց է երիտասարդությունը, որը հասարակության հատկապես խոցելի մասն է, և որի վրա կարելի է ավելի արագ ու հեշտ ազդեցություն ու ճնշում գործադրել, պարտադրել բացասական, նպատակաուղղված հակառուսական տրամադրություններ, ինչը շատ ավելի բարդ կլինի արդեն ձևավորված հայացքներով ու արժեհամակարգով 50-ամյա մարդկանց դեպքում։ Բոլորը շատ լավ գիտեն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի հսկայական ներուժը հաշվի առնելով` հասարակական գիտակցության մանիպուլյացիայի գործում մեդիաոլորտի հնարավորություններն անսահմանափակ են, իսկ ֆինանսական միջոցներն` անվերջ։

Երիտասարդները մշտապես «փորփրում» են համացանցը` կլանելով տարաբնույթ տեղեկատվություն, որը հասարակական գիտակցություն, նախապատվություններ, տրամադրություններ է ձևավորում։ Նրանք միշտ չէ, որ կողմնորոշվում են բարդ արտաքին քաղաքական լաբիրինթոսում` նորաձև միտումների մրցավազքում։

Գուցե ոչ բոլոր նախագծերն են իրագործելի և ոչ բոլոր նախաձեռնություններն են դրական արդյունք տալիս, բայց փաստը մնում է փաստ` գոյություն ունի Եվրասիական տնտեսական միություն, դուր գա ինչ-որ մեկին, թե ոչ։

Զարմանալի է, բայց փաստ, որ սոցիալական ցանցերում կան ԵՏՄ-ին և եվրասիական ինտեգրացիային նվիրված մեծաթիվ խմբեր։ Նման խմբերի մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք փորձում են ապացուցել, որ վերլուծական միտք ունեն և կարող են օգտակար լինել նոր միության համար։

Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, մրցույթներ, մարզումներ` ուղղված Եվրասիական տնտեսական միության երիտասարդության ինտեգրացիային։ Եվ դա հասկանալի է։ Որպեսզի կարողանան միասին աշխատել, երիտասարդները պետք է ծանոթանան միմյանց հետ։ Չէ՞ որ եթե երիտասարդ փորձագետներն իրենց ուժերն ուղղորդեն համատեղ նախագծերի ստեղծմանը, ապա դա արդյունավետ կլինի ոչ միայն իրենց համար, այլ նաև` ողջ միության։

Այս դեպքում կարևոր է ԶԼՄ-ների դերը։ Մամուլը հասարակական կարծիք է ձևավորում, դրական ու բացասական տրամադրություն։ Այդ գործոնն օգտագործվում է պետությունների կողմից «մեղմ ուժն» իրագործելու, ԵՏՄ դրական կերպարը ստեղծելու համար։ Չէ՞ որ երիտասարդությանն այսօր պարզեցված մեխանիզմներ, հասարակ որոշումներ են առաջարկում, պիտակավորում են` մատնանշելով այն թշնամիներին, որոնք «խանգարում են զարգացմանը», սեփական թերարժեքության գաղափար են պարտադրում, մշտական բացասական ու անելանելի վիճակ։ Կարելի է դուրս գալ հոգեբանական ճնշման արատավոր շրջանից` ստեղծելով սեփական մեդիապրոդուկտները, ձևավորելով սեփական օրակարգն ու նպատակներ առաջադրելով։

Գուցե եթե երիտասարդները հստակ հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն, այդ դեպքում հրաժարվեն «կյանքն իմ երկրում անիմաստ է» վտանգավոր դիրքորոշումից։ Դա կօգնի նրանց ավելի հստակ գիտակցել հեռանկարները, իրենց ապագան տեսնել հայրենիքում, հաղթահարել արտագաղթելու գայթակղությունը։

ԵՏՄ շրջանակում կարող են ստեղծվել մեծ հնարավորություններ երիտասարդների աշխատանքի տեղավորման և ինքնաիրացման համար։ Ի վերջո, ինչո՞ւ չմտածել «ուղեղների ներհոսքի» մասին։ Չէ՞ որ մեր հայրենակիցները, որոնք կորցրել են հույսը և հայրենիքից հեռացել երջանիկ ապագայի ակնկալիքով, չեն կորցրել հայրենասիրությունը։

Իհարկե, ավելորդ չի լինի ասել, որ ոչ բոլորն են տառապում գաղափարաբանությամբ։ Հաճախ ԵՏՄ-ի զարգացման կարգախոսներով հասարակական կազմակերպություններ ստեղծելով ` իրականում դրամաշնորհներ են յուրացնում «մեղմ ուժի» ներքո։ Այս անգամ ոչ թե եվրոպական, այլ` եվրասիական։ Եվ կրկին ամեն ինչ հենվում է գաղափարաբանության վրա, ինչն այսօր աջ ու ձախ քննադատում են ժամանակակից երիտասարդները և որը եղել է մեր ծնողների կենսակերպը։

 

Լրահոս
0