00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շունն ընկեր է, գործընկեր և մարզիչ

© Sputnik / Alexander ImedashviliМеждународная выставка собак
Международная выставка собак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի «Ամիրա» սպորտային կինոլոգիական ասոցիացիայի նախագահ Արթուր Թոսունյանին հանդիպեցինք շների ցուցադրությանը, որը կազմակերպվել էր Թբիլիսիում։ Հայ կինոլոգները ցուցահանդեսին չէին մասնակցում, որովհետև նրանք մեկ այլ միջոցառման են պատրաստվում

Հայաստանի կինոլոգիայի ֆեդերացիան համեմատաբար երիտասարդ է, ստեղծվել է մի քանի տարի առաջ։ Հայաստանում այսօր երկու ցեղատեսակ է տարածված` հասկի և յորքշիրյան տերիեր։

- Հավանաբար որքան տարածված է ցեղատեսակը, այնքան բարձր են գները։

— Մենք փոքր երկիր ունենք։ Ժամանակին նորաձև էր յորքշիրյան տերիերը, այդ բումը յոթ տարի տևեց։ Այժմ այդ ցեղատեսակի պահանջարկը նվազում է։ Նրանց քանակը շատանում է, և հետևաբար գինը նվազում է։ Մարդիկ այլևս չեն ցանկանում պահել այդ դեկորատիվ շնիկին։ Այժմ շուն պահողները նախընտրում են պոմերանյան շպիցներին։ Այդ ցեղատեսակը վերջերս է հայտնվել Հայաստանի տարածքում։

-Կարևոր է ոչ միայն շան արտաքին տեսքը, այլ նաև բնավորությունը։ Ո՞ր ցեղատեսակն է ավելի շատ համապատասխանում կովկասյան բնավորությանը։

— Բելգիական մալինուա հովվաշունը, որը շատ ակտիվ է։ Դե, կովկասյան հովվաշունը նույնիսկ չի քննարկվում։ Հայաստանում քիչ են ռիզենշնաուցերները, էրդելտերիերները։ Հայերն այդքան էլ չեն սիրում այդ շներին, որքան գերմանացիները։ Մռութին մորուք ունեն… Իսկ կովկասցիները կարծում են, որ միայն տղամարդը պետք է մորուք ունենա ։

Մեզ մոտ «մաքուր» ցեղատեսակներ են սիրում։ Գերմանական հովվաշան հետ ոչ մի ցեղատեսակ չի կարող մրցել։ Հայերի համար այդ շներն ավելի շատ դեկորատիվ բնույթ ունեն։ Հիշեք, թե Վրաստանում կամ Հայաստանում վերջին անգամ երբ են լուրջ մարզական մրցումներ անցկացվել։ Դժբախտաբար, այսօր բացակայում է կինոլոգիական սպորտը։ Երևի տերեր են ալարկոտ։

© Sputnik / Alexander ImedashviliՇպից
Международная выставка собак - Sputnik Արմենիա
Շպից

-Հավանաբար դա նույնպես կովկասյան բնավորության գիծ է…

— Տարօրինակ է։ Մենք լավ ըմբիշներ, բռնցքամարտիկներ ունենք։ Մենք, իհարկե, եթովպացի վազորդներ չենք, մեզ մոտ զարգացած են ուժային մարզաձևերը։ Մեզ մոտ ավելի շատ զարգացած են ոչ թե ոտքերը, այլ կրծքավանդակը։ Մարդիկ տարբեր կերպ են զարգացել։ Իսկ ահա կինոլոգիական սպորտը չի զարգանում, որովհետև կինոլոգները չեն զբաղվում դրանով։ Ես ապրել եմ Ուկրաինայում և Ռուսաստանում։ Այնտեղ շատ զարգացած է մարզական կինոլոգիան։ Ռուսաստանում ավելի շատ տարածված են որսորդական շները։

Մարդիկ այժմ ավելի շատ նստում են համակարգչի դիմաց, պետք է ստիպել նրանց դուրս գալ և օրական թեկուզ մեկ ժամ վազել իրենց շան հետ։ Նրանք դրանից ավելի մեծ բավականություն կստանան, քան մարզասրահ այցելելուց։

© Sputnik / Alexander ImedashviliՇների ցուցադրություն
Международная выставка собак - Sputnik Արմենիա
Շների ցուցադրություն

-Շներն ոչ միայն օգնում են ֆիզիկական լավ մարզավիճակում մնալ, այլև որոշակի հիվանդություններ են բուժում։

— Որքան հիշում եմ, կանիսթերապիան սկսել է զարգանալ Ամերիկայում։ Այդ գիտությունը լայնորեն տարածված է մանկական կենտրոններում, որտեղ նյարդային խանգարումներ են բուժում։ Կանիսթերապիան կարող է օգտագործվել որպես հոգեթերապևտիկ մեթոդիկա, որը նպաստում է մտավոր և էմոցիոնալ կարողությունների զարգացմանը, շարժողական ֆունկցիաների և մոտորիկայի բարելավմանը, զարգացման ոչ ստանդարտ առանձնահատկություններով երեխաների սոցիալական ադապտացիային և վերականգնմանը։ Երեխաներին ավելի քիչ դեղահաբեր են տալիս, դրա փոխարեն նրանք շոյում են շներին, կատուներին, նրանք շփվում են դելֆինների հետ։ Ոչ թե որոշակի ցեղատեսակներ են օգտագործվում, այլ` վարժեցրած շներ, որոնք թույլ են տալիս, որ երեխաներն իրենց հետ անեն այն, ինչ ուզում են։

 

Լրահոս
0