00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վան Գոգ. դեղինի մոգությունը

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցОткрытие выставки "Ван Гог: 125 лет вдохновения"
Открытие выставки Ван Гог: 125 лет вдохновения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
163 տարի առաջ այս օրը ծնվել է նկարիչ Վինսենթ Վան Գոգը, որն ամբողջ կյանքն անցկացրել է չքավորության ու տանջանքների մեջ։ Այսօր նկարիչի ստեղծագործությունները տասնյակ միլիոններ արժեն, իսկ կյանքի օրոք նա ընդամենը մեկ նկար է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին Զունդերտ գյուղում։ Հայրը քահանա է եղել, որդին էլ շարունակել է հոր բռնած ուղին և միսիոներական դպրոցն ավարտելուց հետո սկսել է որպես քարոզիչ աշխատել։

Արվեստի նկատմամբ սերը դրսևորվել է 1869 թվականին, երբ աշխատանքի է անցել Գեղարվեստաառևտրային ֆիրմայում և զբաղվել նկարների առուվաճառքով։ 20 տարեկանում նա արդեն ավելի շատ գումար էր վաստակում, քան հայրը։

1873 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ սիրահարվել է տանտիրուհու աղջկան։ Փոխադարձ սիրո բացակայությունը ստիպում է նկարչին ամփոփվել իր մեջ և թողնել նկարչությունը։ Շուտով նա զրկվում է աշխատանքից։

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՎան Գոգ
Выставка Ван Гог: Ожившие полотна 2.0 - Sputnik Արմենիա
Վան Գոգ

Անպատասխան սիրո հետքը

Վինսենթը 27 տարեկանում որոշում է կյանքը նվիրել արվեստին և ողջ եռանդով սկսում է նկարել։ Սակայն շուտով անպատասխան սիրո պատճառով տրվում է ալկոհոլին։

Ողջ գումարը ծախսում է հայտնի նկարիչների մոտ պարապելու վրա, իսկ ինքն էլ սնվում է հացով, ջրով ու սուրճով։

1988 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ շատ ընկերներ է ձեռք բերում։ Որոշում է նկարիչների համար բնակավայր ստեղծել, և այդ մասին պատմում է ընկերոջը` Պոլ Գոգենին։ Մի օր նկարիչները վիճում են, և Վան Գոգն ածելիով նետվում է Գոգենի վրա։ Պոլը ողջ է մնում, իսկ Վան Գոգը զայրույթից կտրում է սեփական ականջի մի հատվածը։

Հետո նա ինքնակամ գնում է հոգեբուժարան, որտեղ ժամանակ առ ժամանակ նաև նկարում է։ Նրա ստեղծագործություններն ուսումնասիրելիս կարելի է հստակ տարբերակել նկարչի կյանքի բոլոր ժամանակահատվածները` ստեղծագործության արշալույսին հիմնականում մարդկանց է նկարել, դեպրեսիայի պահերին` մռայլ նատյուրմորտներ, իսկ հոգեբուժարանում` ծառ ու ծաղիկներ։

© Sputnik / Arpi Beglaryan«Արևածաղիկները»
Подсолнухи. Музей Ван Гога в Амстердаме - Sputnik Արմենիա
«Արևածաղիկները»

Տանջագին հալյուցինացիաների պատճառով նա երկար ժամանակ է անցկացրել հոգեբուժարանում։ 1890թ.-ի մայիսին լքել է հոգեբուժարանն ու մեկնել Փարիզ` եղբոր մոտ, որտեղ սկսել է աշխատել, սակայն շուտով հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացել։ Նույն թվականի հուլիսի 27-ին Վան Գոգն ինքնասպան է եղել։ Նա իր ամենահայտնի կտավները` «Աստղազարդ գիշերը» և «Արևածաղիկները», նկարել է հոգեբուժարանում։

Նկարներում առկա դեղինի առատությունը նրա հիվանդությունների հետ են կապում։ Սովորաբար այդօրինակ հիվանդների աչքի առաջ դեղին կետեր հաճախ են երևում։

Նկարչի կարճ, բայց բեղմնավոր կյանքը

Վինսենթ Վան Գոգն ապրել է ընդամենը 37 տարի։ Չնայած կարճատև կյանքին` նա նկարել է 860 կտավ և շուրջ 1200 էսքիզ։ Կյանքի օրոք Վան Գոգը վաճառել է ընդամենը մի կտավ` «Խաղողի կարմիր այգիներ Առլում» 400 ֆրանկով, իսկ ուղիղ 100 տարի անց Նյու Յորքում անցկացված աճուրդում նրա «Բժիշկ Հաշեի դիմանկարը» վաճառվել է 82,5 մլն դոլարով։

Վան Գոգը հաճախ հենց իրեն է նկարել։ Մեզ է հասել շուրջ 35 ինքնադիմանկար։

Այս կապակցությամբ երկու վարկած կա։ Ասում են, որ աբսենտի նկատմամբ սերը նկարչին անտանելի է դարձրել, և ոչ ոք չի ցանկացել կեցվածք ընդունել նրա համար, ուստի Վան Գոգը նկարել է ինքն իրեն։ Մյուս վարկածի համաձայն` ինքնադիմանկարները սեփական «ես»-ի որոնման արդյունք են։

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՎան Գոգի ստեղծագործությունները
Выставка Ван Гог: Ожившие полотна 2.0 - Sputnik Արմենիա
Վան Գոգի ստեղծագործությունները

 

Լրահոս
0