00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեդերիկո Մոնդելչին Ադրբեջանից ներողություն չի խնդրի Ղարաբաղի համար

© Sputnik / Асатур ЕсаянцВсемирно известный саксофонист Федерико Мондельчи
Всемирно известный саксофонист Федерико Мондельчи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային ճանաչում ունեցող սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Ղարաբաղ կատարած այցից հետո հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Լաուրա Սարգսյան. Իտալացի երաժիշտ Ֆեդերիկո Մոնդելչին Երևան է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ ունենալու համար։ Համերգը նախատեսված է ապրիլի 2-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

«Անցյալ տարի երևանյան համերգից հետո ես մեկնեցի Ղարաբաղ։ Արդեն տանը` Իտալիայում, ես դեսպանատնից նամակ ստացա, որտեղ նշված էր, որ իմ անունը ներառել են Ադրբեջանի սև ցուցակում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մոնդելչին։

© Sputnik / Асатур ЕсаянцՖեդերիկո Մոնդելչի
Всемирно известный саксофонист Федерико Мондельчи - Sputnik Արմենիա
Ֆեդերիկո Մոնդելչի

Ծանուցումից հետո նրան զանգել են ու ասել, որ սև ցուցակից կհանեն, եթե ներողություն խնդրի Ադրբեջանից և խոստանա, որ այլևս երբեք չի մեկնի Ղարաբաղ։

«Ես հրաժարվեցի Ադրբեջանից ներողություն խնդրել Ղարաբաղի համար», — ժպտալով ասաց Ֆեդերիկոն և շեշտեց, որ նման երևույթներն իր համար անընդունելի են։

Մոնդելչին այս անգամ Երևանում կներկայացնի «Timeless Melodies» ծրագիրը, որի շրջանակում կհնչեն Թարիվերդիևի, Կոմիտասի, Հարությունյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Շոստակովիչի, Իրադիերի ստեղծագործությունները` ադապտացված լարային գործիքների և սաքսոֆոնի համար։

Մաեստրոն նշեց, որ երաժշտությունը սիրել է 4-5 տարեկանում, սակայն 11 տարեկանից է սկսել երաժշտությամբ զբաղվել։

«Մինչ այդ ես իմ երազանքն իրագործելու հնարավորություն չեմ ունեցել»,- խոստովանեց նա։

© Sputnik / Asatur YesayantsՖեդերիկո Մոնդելչի
Федерико Мондельчи - Sputnik Արմենիա
Ֆեդերիկո Մոնդելչի

Ֆեդերիկոն նշեց, որ երաժշտության միջոցով կարողանում է ինքնաարտահայտվել։ Խոստովանում է` եթե երաժիշտ չդառնար, անպայման ուղի կգտներ իրեն այլ մասնագիտություններում դրսևորելու համար։

«Հաճախ եմ նայում աստղերին, աստղազարդ երկնքին։ Այդ պահին ես փորձում եմ ոչ մի բանի մասին չմտածել ու այդ ժամանակ ես հանգստանում եմ»,- ասաց մաեստրոն։

Մոնդելչին գնահատում է հայկական երաժշտությունը, ասում, որ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններից սիրում է «Գարունը», «Քելե-քելեն»։

«Հայկական երաժշտությունը սրտառուչ է, իր մեջ թաքցրած բարի թախիծ ունի։ Գալիք համերգը նվիրում եմ Հայոց ցեղասպանության զոհերին», — ասաց Մոնդելչին և նշեց, որ համերգը պետք է կայանար Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

© Sputnik / Асатур ЕсаянцՖեդերիկո Մոնդելչի
Всемирно известный саксофонист Федерико Мондельчи - Sputnik Արմենիա
Ֆեդերիկո Մոնդելչի

Ֆեդերիկո Մոնդելչին ժամանակակից ամենահայտնի սաքսոֆոնահարներից է։ Նա բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում անցկացված սաքսոֆոնահարների համաշխարհային փառատոներում։

Իտալիայում հանդես է եկել որպես մենակատար հիմնական նվագախմբերի հետ, այդ թվում` «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Հյուրախաղերով շրջում է Եվրոպայում և Ամերիկայում, հանդես է գալիս նաև որպես դիրիժոր։ Երևանից հետո աշխարհահռչակ սաքսոֆոնահարը հերթական շրջագայության կմեկնի։

 

 

Լրահոս
0