ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Երիտասարդ հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ ուժերը չափեցին 5-րդ ընտրական խմբի առաջատար Դանիայի իրենց հասակակիցների հետ և պարտվեցին 3։1 հաշվով:
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Բարեսղյանի նորամուտը հաջող չստացվեց:
Կարելի է ասել, որ հանդիպման ելքը վճռվեց առաջին կեսում, երբ երկու րոպեի ընթացքում դանիացիները Վիկտոր Ֆիշերի և Լուկաս Անդերսենի դիպուկ հարվածների շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ:
Ճիշտ է, մինչև ընդմիջում Գոռ Մալաքյանը 11 մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, բայց խուսափել պարտությունից չհաջողվեց: Հանդիպման վերջնամասում Էմիլիանո Հանսենը վերջակետ դրեց խաղին՝ 3:1 հօգուտ Դանիայի երիտասարդական հավաքականի:
Այս խաղից հետո դանիացիները վաստակեցին 16 միավոր ու վստահ գլխավորում են ընտրական խմբի աղյուսակը, իսկ Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը վաստակել է մեկ միավոր:
Ընտրական 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
|
Խ |
Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
1. Դանիա |
6 |
5 |
1 |
0 |
10-1 |
16 |
2. Ռումինիա |
7 |
4 |
1 |
2 |
10-9 |
13 |
3. Ուելս |
7 |
3 |
3 |
1 |
10-6 |
12 |
4. Բուլղարիա |
7 |
3 |
2 |
2 |
8-4 |
11 |
5. Լյուքսեմբուրգ |
6 |
0 |
2 |
4 |
2-9 |
2 |
6. Հայաստան |
7 |
0 |
1 |
6 |
5-16 |
1 |