00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն բուհում

© Sputnik / Aram Nersesyan Вручение сертификатов студентам многодетных семей, учебу которых будет оплачивать "Молодежный фонд" Армении
Вручение сертификатов студентам многодетных семей, учебу которых будет оплачивать Молодежный фонд Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող–ծնողի ուսման վարձն ամբողջությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի-Sputnik. Գոհար Սարգսյան. Ժասմին Առուստամյանը ձեռք է բերում իր երրորդ մասնագիտությունը. սկզբում` հաշվապահական հաշվառում, հետո` մենեջմենթ, հիմա էլ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում։ Բազմազավակ կինը որոշել է հետ չմնալ իր ուսանող զավակներից ու ինքն էլ սովորել համալսարանում։

Աշխատող ուսանողները կկարողանան ուսման վարձը վճարել իրենց եկամտահարկից

Հետևելով իր կարգախոսին` «Դար ապրիր, դար սովորիր»` նա ընդունվել է Գորիսի պետական համալսարան։ Վստահեցնում է` լավ աշխատանք է ունենալու և երեխաների համար լավ օրինակ է ծառայելու։

Այս ծրագիրը կշարունակվի նաև 2019 թվականին։ Մանրամասները` այստեղ

© Sputnik / Asatur YesayantsԺասմին Առուստամյան
Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն բուհում - Sputnik Արմենիա
Ժասմին Առուստամյան

«Միայն ցանկություն է պետք, այդ դեպքում կհասնես քո նպատակներին։ Ես միշտ սիրել եմ սովորել։ Դա իմանալով ու ըմբռնելով` ընտանիքս ամեն կերպ աջակցում է ինձ»,-ասաց Ժասմին Առուստամյանը։

Տարեկան 800 հազար դրամ վճարել չէր կարող Աննա Հայրապետյանը։ Բայց նա ամեն կերպ ցանկանում էր հասնել բաղձալի երազանքին` սովորել բժշկական համալսարանում։ Սպասել է մի քանի տարի մինչև երեխաները մեծանան ու ինքը ժամանակ հատկացնի ուսմանը։ Գերազանց միավորներ ունենալու շնորհիվ առաջին մի քանի տարին սովորեց անվճար, հետո փոխադրվեց վճարովի համակարգ։

© Sputnik / Asatur YesayantsԱննա Հայրապետյան
Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն բուհում - Sputnik Արմենիա
Աննա Հայրապետյան

«Դիմեցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, ու մինչև ուսման ավարտը նրանք իմ փոխարեն կվճարեն վարձը»,- գոհունակությամբ նշեց Աննան։

Նրանք ու ևս 15 բազմազավակ ծնող ստացավ ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։

«Երբ սկսում էինք ծրագիրը, հարցում անցկացրինք բուհերում. հետաքրքիր էր իմանալ, թե որքան էր 2 և ավելի երեխա ունեցողների թիվը։ Այդ ժամանակ թիվը բավականին փոքր էր` 4-5։

Հիմա արդեն մեզ է դիմել 17 ուսանող։ Ես ուզում եմ, որ դուք այս ինֆորմացիան տարածեք ձեր բարեկամների շրջանում, որպեսզի մենք մյուսների ուսման հարցն էլ լուծենք»,-ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

Նախաձեռնությունը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։

Լրահոս
0