00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը ներկայացվել են Երևանում

© Sputnik / Asatur YesayantsФотовыставка "Русские и армянские святые места Иерусалима"
Фотовыставка Русские и армянские святые места Иерусалима - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմի հայկական և ռուսական ժառանգությունը ներկայացնող հավաքածուի լուսանկարների ցուցահանդեսն է բացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերի ավելի քան 60 լուսանկար շուրջ մեկ ամիս կոգեշնչի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի այցելուներին։

Այստեղ ներկայացված են Լացի պատը, Երուսաղեմի այլ տեսարժան վայրեր, հայկական և ռուսական սրբություններ, հատված Ղուկասի Ավետարանից, սուրբ երկրում հայկական եկեղեցու այգին ու բակը։
Ցուցանմուշների շարքում առանձնանում է «Կ. Կիրակոսյանի լուսանկարչական արհեստանոց» վերնագրված լուսանկարը։ Լուսանկարի տակ հետևյալ գրությամբ ցուցանակ է փակցված. «Գրեթե մինչև XX դարի կեսերը հայ լուսանկարիչները գերակշռում էին Մերձավոր Արևելքի լուսանկարչական շուկայում։ Նրանց թվում էին նաև Ե. Գարաբեդյանը, Խ. Կրիկորյանը»։

© Sputnik / Asatur YesayantsԼուսանկարի տակ գրված էր. «Գրեթե մինչև XX դարի կեսերը հայ լուսանկարիչները գերակշռում էին Մերձավոր Արևելքի լուսանկարչական շուկայում։ Նրանց թվում էին նաև Ե. Գարաբեդյանը, Խ. Կրիկորյանը»։
Табличка под фотографией: Почти до середины XX века армянские фотографы доминировали на рынке производства фотографий на Ближнем Востоке. В их числе были Е. Гарабедян, Х. Р. Крикориан - Sputnik Արմենիա
Լուսանկարի տակ գրված էր. «Գրեթե մինչև XX դարի կեսերը հայ լուսանկարիչները գերակշռում էին Մերձավոր Արևելքի լուսանկարչական շուկայում։ Նրանց թվում էին նաև Ե. Գարաբեդյանը, Խ. Կրիկորյանը»։

Մենք փորձեցինք պարզել լուսանկարի հեղինակի ճակատագրի, լուսանկարչական արհեստանոցի ստեղծման և կայացման մասին, սակայն Պետերբուրգից ժամանած գիտաշխատողն ու թանգարանի տնօրենը չկարողացան մեզ օգնել այս հարցում։

«Հայաստանում ցուցահանդես բացելու գաղափարն առաջացավ Պետերբուրգում Հայ Առաքելական եկեղեցուն կից «Վերնատուն» մշակութային կենտրոնում Ծաղկազարդի տոնին։ Մենք այն ժամանակ որոշեցինք, որ ոչ միայն Պետերբուրգի, այլև Երևանի բնակիչները պետք է տեսնեն այս ցուցահանդեսը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թանգարանի ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլաևան։

XIX դարում կազմավորվել էր պաղեստինյան կայսերական ուղղափառ միություն, որը նպատակ ուներ ուխտագնացություն կազմակերպել սուրբ երկիր, այնտեղ ընդլայնել ռուսական հոգևոր արվեստը։ Միությունը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացրել` Երուսաղեմի պատմությունը լուսանկարների միջոցով ներկայացնելով։ Եվ այսպես ժամանակի ընթացքում հավաքածուի մի մասը հասավ Սանկտ Պետերբուրգի կրոնի պատմության պետական թանգարան։

© Sputnik / Asatur Yesayants«Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» ցուցահանդես
Фотовыставка Русские и армянские святые места Иерусалима - Sputnik Արմենիա
«Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» ցուցահանդես

Այսօր Երևանում ներկայացվեցին այն ժամանակաշրջանի լուսանկարները, որոնք հիանալի հնարավորություն ընձեռեցին ծանոթանալու Երուսաղեմի առավել հայտնի հայկական սրբավայրերին։ Թանգարան այցելությունը յուրատեսակ ուխտագնացություն է Իսրայելի հայկական միջավայր, այցելուները ծանոթանում են հայկական թաղամասերին և այն ժառանգությանը, որը երկար տարիներ կերտում էին մեր հայրերն ու պապերը։

«Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը։

 

 

Լրահոս
0