00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաչե Գաբրիելյան. ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելու հարց չի քննարկվում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей
Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև 2025թ.-ը Եվրասիական տնտեսական միությունը կունենա միասնական ֆինանսական համակարգ: Սակայն դեռ հայտնի չէ` ինչ արժույթ կգործի, կպահպանվե՞ն արդյոք ազգային արժույթները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության տարածքում նախատեսվում է ստեղծել միասնական ֆինանսական համակարգ: Այս մասին երեքշաբթի Երևանում Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ արդյունաբերողների և գործարարների միության նախագահի տեղակալ, Ռուսաստանի մարզային բանկերի ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ալեքսանդր Մուրիչևը:

Նրա խոսքով` մինչև 2025թ.-ը նախատեսվում է ստեղծել նաև միասնական համակարգող բանկային մարմին:

«Այնուամենայնիվ ազգային բանկերը կպահպանվեն՝ իրենց իրավասություններով: Այստեղ ամենակարևորը Կենտրոնական բանկերի, բանկային համակարգերի գործունեության, լիցենզավորման մասին ազգային օրենսդրությունների նույնականացումն է։ Եթե լինի միասնական շուկա, ապա ՌԴ-ում ստացված լիցենզիայով այս կամ այն վարկային կազմակերպությունը կկարողանա գործել նաև Հայաստանում և ԵՏՄ այլ անդամ երկրներում»,- ասաց Մուրևիչևը:

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Մուրևիչև
Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей  - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մուրևիչև

Միասնական բանկի և միասնական արժույթի ստեղծման հավանականության մասին հարցին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց.

«Այս պահին ընդամենը կոորդինացման քննարկումներ կան, սակայն միասնական արժույթի քննարկումներ այս պահին չեն տարվում»:

Հիշեցմանը, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների դիմաց վճարել միասնական արժույթով, Գաբրիելյանը հստակեցրեց, որ վարչապետի առաջարկը վերաբերում էր ռազմավարական նշանակության ապրանքների դիմաց ռուբլով վճարելուն: Առաջարկն ուժի մեջ է և դրա շուրջ նախնական քննարկումներ են տարվում:
Թե երբ հայտնի կլինի վարչապետի բարձրացրած հարցի պատասխանը, փոխվարչապետը դժվարացավ նշել:

Իսկ լրագրողների դիտարկմանը, որ այդ առաջարկից արդեն կես տարի է անցել, պատասխանեց. «Նման շարժ ԵՄ-ում տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում, այնպես որ կես տարին այնքան էլ երկար ժամանակ չէ»։

 

 

Լրահոս
0