ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարություն մեջ:
Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առկայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ: