ԵՐԵՎԱՆ, 29 մարտի- Sputnik. Էստոնիայում հայտնի հասարակական գործիչ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պալատի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը մեկնաբանել է Հորդանանի թագավոր Ադալլա Երկրորդի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները նպաստում են ահաբեկիչների ներթափանցմանը Եվրոպա։
«Հայերն այդ մասին արդեն 5 տարի է` գոռում են, բայց նրանց չեն լսում։ Նույնիսկ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը չէր լսում նրան, մինչև դանակը ոսկորին չհասավ։ Հիմա Ռուսաստանը ճիշտ ուղու վրա է, ղեկավարների աչքերը բացվել են։ Հերթը խուլ և կույր Եվրոպայինն է, որը փող է տալիս Թուրքիային և Եվրամիության խոստանում անդամակցություն խոստանում ` «փախստականներին զսպելու» դիմաց»,- Baltnews-ը մեջբերում է Գրիգորյանի խոսքը։ Նրա կարծիքով` Եվրոպան վախից կորցրել է բանականությունը։
«Այդպես լինում է միշտ, երբ պետական այրերը խաղալիք են դառնում ուրիշի ձեռքում, երբ նրանք ապրում են «քեռի Սեմի» հրամանով։ Նույնիսկ եկեղեցիների ղեկավարների համբերությունն է հատել. պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպել են, որպեսզի քննարկեն քրիստոնեական քաղաքակրթությունը փրկելու հարցը»,- նշել է Գրիգորյանը։
Նրա կարծիքով` ազգերին ապակողմնորոշել են քարոզչությամբ, ժամանակակից աշխարհն աստիճանաբար վերածվում է Սոդոմ-Գոմորի, որտեղ բնազդները գերիշխում են բանականությանը։ Սոդոմ-Գոմորի ստեղծողները զգոն են, նրանք յուղ են լցնում կրակի վրա, ավարտին են հասցնում այն, ինչ սկսել են ֆունդամենտալիստները։ Աստվածաշնչյան Սոդոմն ու Գոմորն ավերվել են այն պատճառով, որ բնակիչները կարևորել են միայն հարստությունը և իշխանությունը` հերքելով բարոյականությունն ու Աստծու իշխանությունը։ Կարևոր չէ` Սոդոմ և Գոմոր քաղաքներն իրականում եղել են, թե՞ դա առասպել է, գլխավորն այն է, որ մարդկությունը չպետք է անասնական կենսակերպով վարի»,- ասել է նա։