ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ինքնաթիռն առևանգած անձը թարգմանիչ ու քաղաքական ապաստան է խնդրել Կահիրեում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky News Arabia հեռուստաընկերությանը։
Sky News Arabia-ի տվյալով` նա նախապես պահանջել է, որ ինքնաթիռը վայրէջք կատարի Թուրքիայում, սակայն օդաչուն հրաժարվել է կատարել պահանջը` ասելով, որ ինքնաթիռում բավականաչափ վառելանյութ չկա։
BREAKING NEWS — Hijacked Egyptair plane at Larnaka Airport in Cyprus report of one hijacker. #PlaneHijacking pic.twitter.com/xEcvk2oybI
— Ollie (@Totallydriving) 29 марта 2016 г.
Ինչպես գրում է «Ալ Ահրամ» թերթը, ինքնաթիռն առևանգողն Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նա ինքնաթիռի անձնակազմին ու ուղևորներին սպառնացել է մահապարտի գոտիով, պահանջել փոխել ուղղությունը և ինքնաթիռն իջեցնել Լարնակայի օդանավակայանում։ Այնուհետև ազատ է արձակել ուղևորների մի մասին և այժմ եգիպտացի օդաչուի միջոցով բանակցություններ է վարում իշխանության հետ։