00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Սարգսյան-Ալիև հանդիպումը ԱՄՆ հրավերի հիմնական նպատակն է

© presidentՍերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կմասնակցեն միջուկային անվտանգության գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միջուկային անվտանգության գագաթնաժողովին հրավիրելու նպատակը գերազանցապես այն է, որ նրանք հանդիպեն, կարծում է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Տվյալ պահին ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնի հանդիպել Սարգսյանի հետ: Նա անգամ նման հանդիպումների ժամանակ է փորձում սակարկել և ինչ-որ օգուտ ստանալ իր մասնակցությունից»,- ասաց Սաֆարյանը Sputnik Արմենիա պորտալին:

Նրա կարծիքով՝ շփման գծի վերջին ապակայունացումը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են վնասվածքներ ստացել, հենց այդ քաղաքականության հետևանքն է: Սաֆարյանը կարծում է, որ Ալիևը սադրանքները դադարեցնելու դիմաց ինչ-որ բան ստանալու ակնկալիք ունի:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գնդակոծել հայկական Բերքաբեր սահմանամերձ գյուղը: «Ակնհայտ է, որ երկու երկրի նախագահներին հրավիրել են գագաթնաժողովին գերազանցապես հանդիպելու համար»,- նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերի ցուցադրությանն ուղղված նախաձեռնություն չէ: Ամերիկացիների համար, առաջին հերթին, շահավետ է տարածաշրջանում խաղաղության պահպանումը: Քանի որ Ռուսաստանի ազդեցությունը հակամարտության կողմերի վրա շատ մեծ է, իսկ Մինսկի խումբը հավանաբար միակ ձևաչափն է, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ընդհանուր լեզու են գտնում, ամերիկացիները չեն ձգտում իրենց ձեռքը վերցնել բանակցային գործընթացը:

Սաֆարյանը կարծում է, որ բարդ է ինչ-որ ենթադրություններ անել, թե ինչ արդյունք կունենա հնարավոր հանդիպումը:

Հանդիպումների թիվը չափազանց քիչ է սահմանի լարվածությունը նվազեցնելու համար, սակայն նրա կարծիքով՝ եթե նախագահները հանդիպեն, կքննարկվի նաև սահմանի միջադեպերի հետաքննության հարցը:

«ԱՄՆ-ն արդեն որերորդ տարին է՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու օգտին է հանդես գալիս, այդ մասին բազմիցս խոսել է համանախագահ Ուորլիքը: Ցավոք սրտի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները նույնը չեն անում»,- ասաց Սաֆարյանը:

Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու մյուս համանախագահները, մասնավորապես Ռուսաստանը, չի միանում այդ նախաձեռնությանը, չէ՞ որ Հարավային Կովկասում ապակայունացումը չի բխում Ռուսաստանի շահերից, հատկապես ռուս-թուրքական առճակատման պայմաններում:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2015թ.-ի դեկտեմբերի 19-ին Բեռնում: Երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

 

Լրահոս
0