ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Բրյուսելի ահաբեկչությունների թեմայով երրորդ ծաղրանկարը վերնագրված է այսպես. «Ահաբեկչություններ. Բելգիան միջոցներ է ձեռնարկում»: Նկարում պատկերված ոստիկանները գարեջուր են խմում, և մեկը մյուսին ասում է. «Մենք պետք է համոզվենք, որ գարեջրի մեջ ռումբ չկա»:
Dessin du week end du 25-28 Mars 2016 par Coco
Опубликовано Charlie Hebdo Officiel 25 марта 2016 г.
Առաջին երկու ծաղրանկարները հրապարակվել էին մարտի 23-ին և 24-ին:
Մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչություններ էին իրականացվել օդանավակայանում և մետրոյի կայարանում: Ահաբեկչության հետևանքով մահացել է 35 մարդ, 300-ը` վնասվածք ստացել։