00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսելի ահաբեկչությունը չխանգարեց Եվրանեսթի աշխատանքին

© Photo : PhotolureТеван Погосян
Теван Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև Բրյուսելը թնդում էր ահաբեկչական գործողություններից, այնուամենայնիվ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 5-րդ լիագումար նիստը կայացավ: Sputnik ռադիոկայանի եթերում Եվրանեսթի հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը պատմեց վեհաժողովի մանրամասների ու հայկական պատվիրակության առջև դրված խնդիրների լիարժեք լուծման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի-Sputnik. Եվրանեսթին ներկա պատգամավորներից մի քանիսն առաջարկեցին դադարեցնել նիստը, սակայն ճնշող մեծամասնությունը որոշեց շարունակել, որպեսզի ահաբեկիչները չմտածեն՝ հասել են իրենց ուզածին ու կաթվածահար արել բոլորի աշխատանքը. այս նպատակով նիստն արագընթաց օրակարգով ընթացավ ու բարեհաջող ավարտ ունեցավ:

«Հայկական պատվիրակությունն իր առջև դրած բոլոր խնդիրները լուծել է, առնվազն այն ձևակերպումները, որոնք կարող էին երկակի մեկնաբանության հնարավարություն տալ հատկապես մեր թշնամիներին, չեզոքացվել են. հիմա ունենք մաքուր տեքստեր, որոնցով կարելի է ասել՝ այլևս որևէ խնդիր կամ վնաս այդ զեկույցները չեն բերի հայկական կոմին»,-ասաց Թևան Պողոսյանը:

Օրինակ՝ ուկրաինական պատվիրակության անդամները մի քանի անգամ օգտագործեցին «օկուպացված տարածքներ» եզրույթը, որը որոշ երկրների պատվիրակություններ իրենց օգտին կարող էին գործադրել:

«Մենք դիվանագիտական հնարքներ օգտագործեցինք ու բացատրեցինք, որ տվյալ ֆորմատում մենք չենք անդրադառնալու Արցախի հիմնախնդրին: Մենք ընդունում ենք, որ դա Մինսկի խմբի ձևաչափն է, ուստի եթե որևէ մեկը փորձի այդ հարթակում բարձրացնել հարցը մենք հրաժարվելու ենք ու թույլ չենք տալու»,-ասաց Թևան Պողոսյանը:

Լիագումար նիստում վեհաժողովը քննարկման ու հաստատման ներկայացրեց 4 զեկույց՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար թեմաներով: Հայկական պատվիրակությունից քաղաքական զեկույցով հանդես եկավ Արտակ Զաքարյանը:

«Պարոն Զաքարյանը շատ արդար և չեզոք գաղափարներով էր մոտենում՝ հաշվի առնելով բոլորի շահերը: Մենք թուլ չենք տալիս հակահայկական իրավիճակ. այս հարցում մենք միասնական ենք»,-ասաց Պոողսյանը:

Եվրանեսթում կան նաև ժամանակավոր հանձնաժողովներ՝ կանանց ֆորումն ու կանոնակարգի հանձնաժողովը: Կանանց ֆորումին հրավիրված էր ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նա բարձարձայնեց միջազգայնորեն չճանաչված տարածքներում ապրող կանանց իրավունքները:

«Խոսքը հատկապես վերաբերում էր Արցախում ապրող կանանց խնդիրներին: Շատ կարևոր էր, որ այդ հարցն այնտեղ լսեին ու ընկալեին»,-ասաց հայկական պատվիրակության անդամը:

Թևան Պողոսյանը բազմիցս լսել է, երբ մարդիկ միմյանց հարցնում են՝ ի՞նչ են տալիս այդ զեկույցները:

«Դրանք ապագայի հիմքն են: Օրինակ՝ Եվրախորհրդարանը, իր ապագա քաղաքականությունը որոշելով արևելյան գործընկերության մեջ, հիմնվելու է այս զեկույցներում տեղ գտած առաջարկների վրա»,-ասաց Թևան Պողոսյանը:

Որպես լավագույն օրինակ, Պողոսյանը մեջբերեց վերջերս Ազգային ժողովում անցած օրինագիծը, որը վերաբերում է այլընտրանքային էներգետիկային: Նրա խոսքով՝ Հայաստան-Եվրամիություն բանակցութունների շրջանակում քննարկվելու է էներգետիկ անվտանգությունը: Պողոսյանը կարծում է, որ Հայաստանը կարող է առաջարկել միասին աշխատել այս ուղղությամբ և զարգացնել այլընտրանքային էներգետիկ միջոցները:

«Եվրամիությունը դեմ չէ, որ ատոմակայանը Հայաստանում լինի նոր տեխնոլոգիաների հիման վրա, բայց իրենք պատրաստ չեն ֆինանսավորել, սակայն ուրախ են, որ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ ձևավորելու հնարավորություն կա, և այս դեպքում պետք է բանակցային գործընթաց սկսել, որը մենք ամրագրել ենք, ունենք համապատասխան օրենք, և հուսով եմ, որ ապագայում հայ դիվանագետները կարող են այդ խնդիրը դնել»,-ասաց Թևան Պողոսյանը:

«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն էին Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Բրյուսելում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

 

 

Լրահոս
0