ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ տեղեկատվության` մարտի 28-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում մյուս ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: