00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շեքսպիրը վերադարձավ Գյումրի

© Sputnik / Armenui MkhoyanПредставление Лир Арка в гюмрийском театре им. Грачья Ачаряна
Представление Лир Арка в гюмрийском театре им. Грачья Ачаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հնագույն թատրոններից մեկը՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, 27 տարվա ընդմիջումից հետո թատերասերների դատին կրկին Շեքսպիր ներկայացրեց, այս անգամ` «Լիր արքան»

Արմենուհի Մխոյան

Վերջին տարիների ամենալայնածավալ, ամենածախսատար ու մասսայական ներկայացումը հավակնում է դառնալ Գյումրու թատրոնի այցեքարտը:

«Յուրաքանչյուր դերասան իր կյանքում գոնե մեկ անգամ Շեքսպիր պետք է խաղա: Հատկապես երիտասարդ դերասանների համար շեքսպիրյան շունչը դպրոց է»,- վստահ է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ, բայց արդեն փորձառու գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

Այս վստահությամբ ու նպատակասլացությամբ Հայաստանի հնագույն թատրոններից մեկը 2015-ի ապրիլից սկսեց համաշխարհային դասականի ամենաողբերգական գործերից մեկի՝ «Լիր արքայի» բեմադրությունը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացրվեց «Լիր արքան»
Представление Король Лир в гюмрийском театре им. В. Ачаряна - Sputnik Արմենիա
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացրվեց «Լիր արքան»

150-ամյա պատմություն ունեցող թատրոնի համար շեքսպիրյան շունչը նորություն չէ` թատրոնում արդեն բեմադրվել են «Վենետիկի վաճառականը» (1930-ականներ, ռեժիսոր՝ Լևոն Քալանթար), «12-րդ գիշեր» (1944 թ., Վարդան Աճեմյան), «Տիտոս Անդրոնիկոս» (1977 թ., Գրիգոր Մկրտչյան) և «Սիրո ապարդյուն ճիգեր» (1989 թ., Հակոբ Ղազանչյան)։ Այդուհանդերձ XI դարի Ալբիոնի պատմությունը մեր օրերոմ ներկայացնելը բարդ ու պատասխանատու գործընթաց է, որն իրականացնելու համար ռեժիսորին՝ Արթուր Սահակյանին, հրավիրեցին մայրաքաղաքից: «Խաթաբալլադա», «Mea culpa», «Համլետ», «Ռիչարդ Երրորդ». այս և այլ ներկայացումների ռեժիսորը աճեմյանական թատրոնի ներուժին ծանոթ էր, գիտեր՝ Գյումրու թատրոնը մեծ ներուժ ունի, կարող է նորից Շեքսպիր ներկայացնել և դա անել նոր շնչով, ավելին՝ բարձր նշաձող սահմանելով:

Աճեմյանական թատրոնի համար «Լիր արքան» հավակնում է դառնալ այցեքարտ, ինչի մասին վկայում է այն, որ առաջնախաղի տոմսերը սպառված էին օրեր առաջ: Այս փաստը աճեմյանցիների համար նաև պարտավորեցնող է։

«Ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք նշաձողը պահել և այսուհետ գյումրեցի հանդիսատեսին ներկայացնել այնպիսի գործեր, որոնք երկար տարիներ կմնան խաղացանկում ու պահանջված կլինեն հանդիսատեսի կողմից: Մեր դերասանների համար էլ էր շատ կարևոր է, հատկապես սկսնակ դերասանների համար, աշխատել պրոֆեսիոնալ դերասանների կողքին ու սովորել նրանցից։ Վստահ կարող եմ ասել, որ մենք հպարտանալու ենք մեր Լիրով, մեր մեկնաբանությունը՝ թե՛ ռեժիսորի, թե՛ դերասանների, շատ ինքնատիպ է ու հետաքրքիր»,- նշեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը` հավելելով, որ թատրոնի մարդիկ նաև որոշել են այս ներկայացմամբ նշել իրենց մասնագիտական տոնը։

Թատրոնի համար խաղացանկում կրկին Շեքսպիր ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ «Լիր արքան» բեմ բարձրացավ բացառապես սեփական միջոցներով, Գյումրու դրամատիկականի տեխնիկական և դերասանական կազմով։ Ծախսված ֆինանսական միջոցների մասին թատրոնի ղեկավարությունը չի ցանկանում խոսել, սակայն այն մասին, որ սա վերջին տարիների ամենալայնածավալ ու ամենածախսատար ներկայացումն է, վկայում են դեկորները, ձայնային ու լուսային էֆեկտները, հագուստներն ու մասսայական տեսարանները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացրվեց «Լիր արքան»
Новая постановка Король Лир  - Sputnik Արմենիա
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացրվեց «Լիր արքան»

«Ներկայացում ենք անում, հանդիսատես ունենում, էդ ամենը գումարներ են, որոնք հետագայում օգտագործվում են նմանատիպ հզոր ներկայացումների համար, բոլորս գիտենք` ինչ հանդիսատես ունի Գյումրին»,- նշեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Միակ բանը, ինչի համար թատրոնի տնօրենն ափսոսում է, այն է, որ ներկայացման մեջ ինքը զբաղված չէ, այնինչ տարիներ առաջ՝ 1989 թվականին, Շեքսպիր խաղացել է:

«Այսօր միայն ափսոսում եմ, որ այս շքեղ, հրաշք ներկայացման մեջ ես դեր չունեմ, չեմ խաղում և նման Լիրի կողքին հնարավորություն չունեմ բեմ բարձրանալու»,- ափսոսանք հայտնեց Խաչատրյանը:

Լիր արքայի կերպարը մարմնավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը է, ով նշեց, որ բավական լուրջ աշխատանք է տարվել շեքսպիրյան այս գործը բեմ բարձրացնելու համար: Ի դեպ, առաջնախաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը վստահեցրեց՝ դերասանների ընտրությունն արդարացված է, իսկ Գրիգորյանն ամենալավ Լիրն է, որ երբևէ տեսել է:

 

 

Լրահոս
0