00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեյսմիկ ծառայություն. Երկրակեղևի թույլ ցնցումներն ուժեղները պարպելու միջոց են

Բաժանորդագրվել
Նախորդ շաբաթ Հայաստանում գրանցվեց երեք երկրաշարժ, արդյո՞ք մտահոգվելու առիթ կա: Թեման Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պարզաբանեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Նախորդ շաբաթ երեք օրվա ընթացքում երեք երկրաշարժ գրանցվեց Հայաստանում` Աշոցքի, Իջևանի և Ստեփանավանի մոտակայքում: Իսկ մարտի սկզբին երկրաշարժեր էին գրանցվել Գավառում։ Այս կապակցությամբ Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ դրանք չպետք է խուճապի պատճառ դառնան։

«Անկախ երկրաշարժի ուժից, լինի դա թույլ կամ ուժեղ ցնցում, համարժեք չափով էներգիան լիցքաթափվում է, դեֆորմացիաները թուլանում են: Թեև երկրաշարժ երևույթն, իհարկե մտահոգիչ է, բայց այն ունի իր դրական կողմը. թույլ ցնցումներն ուժեղները պարպելու միջոց են»,- նշեց նա։

Պետրոսյանը պարզաբանեց, որ Հայաստանը երկրաբանական տեսակետից բաժանվում է մի քանի բլոկի, որոնց սահմանները հենց տեկտոնական ակտիվ խզվածքներն են, այսինքն` սեյսմածին խզվածքները:

«Մարտի 4-ին և 5-ին մի քանի թույլ սեյսմիկ ցնցումներ են եղել Գավառի տարածքում և այս վերջին օրերին սեյսմիկ ցնցումներ են գրանցվել Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի շրջաններում, նաև Աշոցքում, սրանք այլ խզվածքների են հարում, որևէ կապ չունեն Գավառի ցնցումների հետ»,- նշեց նա:

Ըստ նրա` մի բան պարզ է, որ հանրապետության կենտրոնական և հյուսիսարևմտյան հատվածում նկատվում է թույլ սեյսմիկության ակտիվացում, որը բավական ժամանակ չկար, երկրակեղևը հանգիստ էր: Դա պարբերական բնույթ է կրում, և ցնցումները սովորական, նորմալ երևույթ են այնպիսի սեյսմիկ տարածքներում, որոնցից մեկը Հայաստանի տարածքն է:

«Մենք տեղում ենք, աշխատում ենք և ունենք շուրջօրյա հերթապահություն, տվյալները ստացվում և մշակվում են»,- հավաստիացրեց Հրաչյա Պետրոսյանը:

 

 

Լրահոս
0