ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Պակիստանի Լահոր քաղաքում մահապարտ-ահաբեկչի պայթելու հետևանքով զոհերի թիվն աճել է` հասնելով 65-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռեյթերին։
Վերջին տվյալներով` զոհվել է առնվազն 65 մարդ, վիրավորվել 280-ը, ասված է հաղորդագրությունում։
Պայթյունը տեղի է ունեցել մանկական այգու հարևանությամբ։ Զոհվածները հիմնականում կանայք և երեխաներ են, նշել են ոստիկանությունից։
Տվյալ պահին պատասխանատվությունը չի վերցրել ոչ մի մի ահաբեկչական կազմակերպություն։