00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի փորձագետները կօգնեն վերանորոգել Երուսաղեմի Հարության տաճարը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЗарубежные страны. Израиль
Зарубежные страны. Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսին կսկվեն լայնածավալ վերանորոգման աշխատանքներ Երուսաղեմի Հարության տաճարում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Երուսաղեմի Հարության տաճարի մատուռի վերանորոգումը կսկսվի ուղղափառ Զատկից հետո` մայիսի 1-ին, հայտնում է Երուսաղեմի ռուսական հոգևոր առաքելության մամուլի ծառայությունը:

Աշխատանքները կիրականացվեն 8 ամսից ոչ պակաս: Ուխտագնացները վերանորոգման ընթացքում կկարողանան այցելել սրբավայր:

«Վերանորոգման աշխատանքները կիրականացնեն Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները և Ֆլորենցիայի համալսարանի աշխատակիցները, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից: Նրանք կամրացնեն կառույցը, կթարմացնեն մատուռի կարերը, կփոխարինեն քարե երեսպատման վնասված մասերը, կմաքրեն կուտակված մուրը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօրվա կառույցը Հիսուսի գերեզմանի վրա կառուցվել է 1810 թվականին` 1808 թվականի ավերիչ հրդեհից հետո: 1810 թվականից մատուռը չի վերանորոգվել:

Մի քանի տասնամյակի ընթացքում շինությունը տուժել է վատ եղանակային պայմաններից: 1927 և 1934 թվականին մատուռն ավերվել է երկրաշարժի հետևանքով: Սա պատճառ դարձավ, որ տաճարը մասամբ քանդվի, իսկ այնուհետև 1947 թվականին` որպես ժամանակավոր միջոց, ամրացումներ տեղադրվեցին: Բացասական ազդեցություն է ունենում շինության վրա նաև միլիոնավոր զբոսաշրջիկների և ուխտավորների ներկայությամբ պայմանավորված բարձր խոնավությունը, ինչպես նաև մոմերից բարձրացող տաք օդը:

Տիրոջ գերեզմանի տաճարը (Հարության տաճար) գտնվում է այն վայրում, որտեղ, եկեղեցական ավանդույթի համաձան, խաչվել է ու թաղվել, իսկ այնուհետև հարություն առել Քրիստոսը: Այն ճարտարապետական համալիր է, որը ներառում է Գողգոթան, Խաչգյուտ քարայրը և մի քանի այլ կից կառույցներ: Այստեղ նաև գործում է մի քանի մենաստան, օժանդակ շինություններ:

Տաճարը բաժանված է վեց դավանանքի միջև` հույն, կաթոլիկ, հայ, ղպտի, սիրիական ու եթովպական, որոնցից յուրաքանչյուրին առանձին տեղ ու աղոթելու ժամ է հատկացված:

 

Լրահոս
0