00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես էին տիկնիկները պատերազմներ դադարեցնում

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցКуклы
Куклы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիկնիկները ոչ միայն երեխաների բարի, խորհրդավոր ընկերներն են, այլև մեծահասակների: Տիկնիկները ժամանակին գերում էին մարդկանց իրենց հայացքով: Sputnik Արմենիա պորտալը կներկայացնի տիկնիկների ստեղծման պատմությունը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Խաղալիքների ժամանակակից խանութներում շարքով կանգնած են տարատեսակ տիկնիկներ` շիկահերներից մինչև սևահերներ, հիմնականում էժանագին կտորից կարված հագուստով: Մեծահասակները և առավել ևս` երեխաները նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ ժամանակին տիկնիկներն իրենց հանդերձանքով ոչ միայն նորաձևություն էին թելադրում, այլև պատերազմներ դադարեցնում:

Հայկական տիկնիկը բազմամյա պատմություն ունի, թեև փորձագետները կարծում են, որ տիկնիկների զանգվածային արտադրության հիմնադիրը Թիֆլիսի նահանգում ծնված ազնվական Սոֆյա Ախշարումովան է: Այսօր հայտնի են մի շարք հայկական տիկնիկներ, որոնք ըստ էության ծիսական նշանակություն ունեն:

Ամենահայտնի հայկական տիկնիկը կոչվում էր «Նուրի» կամ «անձրևի հարս»: Այն երաշտի ժամանակ գյուղացու միակ հույսն էր: Հայուհիները մինչև Նոր տարի խմորից փոքրիկ տիկիկներ էին պատրաստում, որոնք կոչվում էին «Ասիլիկ-վասիլիկ»: Դրանցով հնում գուշակություններ էին անում:

«Ուտիս տատին» Բարեկենդանի օրը վռնդում էին` ներս հրավիրելով «Պաս պապին»։

«Սովորաբար Բարեկենդանն ավարտվում էր «Ուտիս տատի» թաղման բեմադրությամբ: Որից հետո հրավիրում էին «Պաս պապ» տիկնիկին, որպեսզի նա գա առավոտյան ու ոտքերը կախի տան պատուհանից», — Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց Երևան քաղաքի թանգարանի էքսկուրսիայի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը:

Ժողովուրդը կարծում էր, որ «Ուտիս տատը» վախենում է «Պաս պապից»: Մեծ պահքի շրջանում հայերը պատրաստում էին «Ակլատիզ» տիկնիկը` սոխի մեջ 7 փետուր էին խրում, որոնք խորհրդանշում էին Մեծ պահքի 7 շաբաթները: Տիկնիկը խրտվիլակի նախատիպն էր ու իր արտաքինով վախ էր առաջացնում մարդկանց մոտ: Մեկ այլ տիկնիկ, որին «Արուս» էին անվանում, խորհրդանշում էր Համբարձման տոնը:

© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդան
Барекендан - Sputnik Արմենիա
Բարեկենդան

Այսօր այդ հայկական տիկնիկներին կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:

Տիկնիկների ծագումնաբանությունը. Եգիպտոս և Հունաստան

Ամենատարեց տիկնիկը, որին գտել են ժամանակակից Չեխիայի տարածքում, 35 հազար տարեկան է:

Տիկնիկը հիշեցնում է մարդակերի ու պատրաստված է մամոնտի ժանիքից: Տիկնիկներ են հայտնաբերել նաև Եգիպտոսի դամբարաններում և Հունաստանի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ: Եգիպտական տիկնիկները շարժուն ձեռքեր և ոտքեր, ինչպես նաև բնական մազեր ունեին:

«Մենք տեսնում ենք, որ դեռ հազարամյակներ առաջ են տիկնիկները մտել մարդկային կյանք ու դարձել նրա անբաժանելի մասը: Այն իրականացրել և շարունակում է իրականացնել տարբեր գործառույթներ` ծիսական, կրթական, պաշտամունքի, գեղարվեստական, նույնիսկ բուժիչ: Չէ՞ որ կա «տիկնիկային թերապիա» հասկացությունը, որը հաճախ է հանդիպում բժշկության մեջ», — նշեց Խաչմանուկյանը:

Մեր նախնիները տիկնիկներին կենդանի էակներ էին համարում, ու երբ մարդուն թաղում էին, նրա հետ տիկնիկ էին դնում: Եղել են դեպքեր, երբ մահվանից հետո փայտից տիկնիկ էին պատրաստում, որպեսզի հանգուցյալի հոգին տեղափոոխվի նրա մեջ:

Հին եգիպտացիներն, օրինակ, կապում էին տիկնիկի ոտքերն ու ձեռքերը, որպեսզի այն չկարողանա փախչել գիշերը, իսկ հին սլավոնները հեթանոսական շրջանում մարդկանց փոխարեն տիկնիկ էին զոհաբերում: Ճապոնիայում մինչ օրս տիկինիկների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա:

Հեղափոխություն տիկնիկների պատմության մեջ

Տիկնիկների հանրաճանաչության գործում իսկական հեղափոխություն դարձավ 18-րդ դարում ֆրանսիացիների կողմից ճենապակուց տիկնիկների զանգվածային արտադրությունը: 1881 թվականին Փարիզում հայտնի իմպրոսիոնիստ Էդգար Դեգան առաջին անգամ ներկայացրեց մոմից պատրաստված «Փոքրիկ պարողը» քանդակը:

Հենց այդ քանդակը դարձավ առաջին հեղինակային գեղարվեստական տիկնիկը: Այդ դեպքը հիմք դարձավ նոր արվեստի` հեղինակային գեղարվեստական տիկնիկների, ստեղծման համար:

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցՃենապակե տիկնիկներ
Фарфоровые куклы  - Sputnik Արմենիա
Ճենապակե տիկնիկներ

17-րդ դարում ֆրանսիացիները սկսեցին պատրաստել «Պանդորաներ» կամ նորաձևության տիկնիկներ, որոնք փոխարինում էին նորաձևության ամսագրերին ու կանանց նորաձևություն թելադրում: Ֆրանսիացիները գեղեցիկ «կանանց» էին ստեղծում, որոնց սկզբում պատրաստում էին փայտից, կավից, իսկ հետո ճենապակուց, նրանց ժամանակակից զգեստներ էին հագցնում և ուղարկում Եվրոպայի տարբեր քաղաքներ:

Հատկանշական է, որ երբ պատերազմի ժամանակ տեղափոխում էին «Պանդորայով» արկղերը, որպեսզի ոչ մի տիկնիկ չվնասվի, ռազմական գործողությունները դադարեցվում էին:

 

 

Լրահոս
0