00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանների ընտանեկան մարզաձևը` ձյուդո

Բաժանորդագրվել
Ձյուդոիստ, այժմ` մարզիչ Մարտին Սարգսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանին պատմեց իր մարզական կենսագրության ուշագրավ պահերի մասին

Հայտնի մարզիկ Մարտին Սարգսյանի հետ զրույցը վարեց Խաչիկ Չախոյանը:

-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս ձյուդոն դարձավ ձեր ընտանեկան մարզաձևը:

— Ամեն ինչ սկսվեց ավագ եղբորիցս` Հովհաննեսից. 1968 թվականին նա դարձավ առաջին հայ մարզիկը, ով մեդալ նվաճեց Եվրոպայում, հինգ աշխարհամասի երիտասարդների առաջնությունում եղբայրս դարձավ մրցանակակիր: Ընդ որում Հայաստանում այն ժամանակ դեռ ֆեդերացիա և խմբակներ չկային: Նախկին Խորհրդային Միության ձյուդոյի հավաքականը կազմավորվում էր սամբիստներից, և Հովհաննեսը մրցումների էր մեկնել ԽՍՀՄ-ի թիմի կազմում: Ձյուդոյի առաջնություններ ԽՍՀՄ-ում սկսել են անցկացվել սկսած 1973 թվականից:

-Փաստացի Հովհաննես (Պավլիկ) Սարգսյանի հաջողությունից հետո Սարգսյանների ընտանիքը որոշեց զբաղվել միայն ձյուդոյով:

— Այո: Եղբայրս մինչև սամբոյով, հետո էլ ձյուդոյով զբաղվելը մարզվել է ազատ ոճի ըմբշամարտով: Հետո նրա հետքերով գնացել է մյուս եղբայրս՝ Վանիկ Սարգսյանը: Ես տան փոքրն էի, Հովհաննեսն ինձանից մեծ էր 14 տարով: Փոքր հասակում ես նկարելու մեծ սեր ունեի, գումար էի կուտակել ու գնեցի մոլբերտ՝ նկարչությամբ զբաղվելու համար: Բայց հայրս և եղբայրներս ինձ չթողեցին, սկսեցի մարզվել ձյուդոյով: Հովհաննեսն ազատ ոճի ըմբշամարտի և սամբոյի սպորտի վարպետ էր, ձյուդոյի միջազգային կարգի սպորտի վարպետ, հետագայում` համամիութենական կարգի մրցավար:Եղել է, որ եղբայրներս Հայաստանի առաջնությունում իրար դեմ են մրցել:

-Իսկ ովքե՞ր են եղել քո մարզիչները:

— Իմ մարզիչները միշտ էլ եղել են եղբայրներս: Սկզբից Հովհաննեսը, հետո՝ Վանիկը: Բայց մարզաձևում կատարելագործվել եմ մեծ եղբորս՝ Հովհաննեսի մոտ: Լենինականում ընդհանրապես մենք շատ լավ թիմ ունեինք: Բոլոր քաշային կարգերում կային բարձրակարգ ձյուդոիստներ, մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա էր, մարզման հիանալի ծրագիր էր կազմված, ու առաջընթացն էլ նկատելի էր: Եթե համեմատեմ Հայաստանի ներկայիս հավաքականի հետ, կարող եմ ասել՝ այն թիմը չէր զիջում ներկայիս հավաքականին: Նույնիսկ Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար մեզ մոտ ընտրական մրցաշար էր անցկացվում:

-Իսկ ի՞նչ արդյունքի հասար դու՝ որպես մարզիկ:

— Ես Հայաստանի պատանիների չեմպիոն դարձա, հետո երիտասարդների առաջնության մրցանակակիր: 18 տարեկանում մեկնեցի Խորհրդային բանակ, իսկ երբ վերադարձա, որոշեցի զբաղվել մարզչական գործունեությամբ: 24 տարեկանից արդեն սկսեցի մարզել: Ունեցել եմ ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի անդամ սաներ՝ Ռոզա Խուրշուդյան, Օքսանա Ստեպանյուկ: Ասեմ, որ միշտ էլ իմ մարզչական աշխատանքում օգտագործել եմ Հովհաննեսի խորհուրդները: Այն ժամանակ մենք մարզումներից հետո յուրաքանչյուր գցման, հնարքի դետալները մշակում էինք բծախնդրորեն, հղկում էինք այն, ինչ պետք է անեինք տատամիի վրա: Այն ժամանակ գուցե մարզիկներն էին ֆիզիկապես ավելի լավ պատրաստված, քան հիմա: Մենք առանց բիոհավելումների էինք մարզվում: Գուցե սնունդն էր այն ժամանակ շատ մաքուր: Համենայն դեպս մեր ժամանակ մարզումների ծանրաբեռնվածությունն անհամեմատ մեծ էր: Ժամանակն իր գործն անում է: Մեր ժամանակ ձյուդոյի մրցումներում շեշտը դրվում էր տեխնիկայի վրա, հիմա ավելի մեծ ուշադրություն է դարձվում տակտիկային:

-Ձյուդոն ճապոնական ծագում ունի: Իսկ տարբերություն կա՞ դպրոցների միջև:

— Այո, իհարկե: «Ձյուդո» թարգմանաբար նշանակում է ճկուն ճանապարհ դեպի հաղթանակ: Եվ շատ մեծ տարբերություն կա մարզաձևի հոգեբանական զարգացման մեջ: Ճապոնիայում այս մարզաձևը շատ մեծ կապ ունի փիլիսոփայության հետ:

— Քո կարծիքով` ի՞նչ է տվել ձյուդոն ձեր ընտանիքին:

— Նախ՝ համախմբվածություն, հետո էլ` առողջություն: Բացի այդ իմ եղբայրները եղել են ինձ համար օրինակ, և ես միշտ ձգտել եմ նմանվել նրանց:

-Ի՞նչ զավեշտալի հիշողություններ ունեք Ձեր մարզչական աշխատանքից:

— Մեկնել էինք համամիութենական մրցումների, որին մասնակցում էին նաև մեր աղջիկները: Նաբերեժնի Չելնիում երկու զինված մարդիկ փորձել էին ծանոթանալ մեր աղջիկների հետ ու տգեղ խոսքեր էին ասել: Հետևանքը շատ ծանր էր եղել այդ մարդկանց համար. Ռոզան ու Օքսանան մի լավ ծեծել էին նրանց: Ու երբ ես հասա տեղ, մարդիկ ինձ ասացին. «Ապրեն ձեր աղջիկները, այդ խուլիգաններին լավ դաս տվեցին (ծիծաղում է)»։

-Իսկ մարզիկ եղած ժամանակ նման դեպք եղե՞լ է:

— Իհարկե: Դնեպրոպետրովսկում համամիութենական մրցումների էինք մասնակցում: Մեր տղաներից Ռուբենը տեսել էր, որ 66 կգ քաշային կարգում հաղթողին մոտ մեկ մետր բարձրությամբ հախճապակե սափոր պետք է տային: Այդ մրցանակին տիրելու համար Ռուբենը, ով հասակով կարճ էր, բայց քաշով մոտ 80 կգ էր, իր փոխարեն ռուս մարզիկի ուղարկեց կշռվելու: Երբ հեշտությամբ հասավ եզրափակիչ, պարզվեց, որ մրցելու է այն տղայի հետ, ով կշռվել է իր փոխարեն: Հաղթեց եզրափակչում, բայց հետո Ռուբենին կանչեցին նորից կշռվելու, ու պարզվեց, որ ինքը շատ ծանր է: Եղբայրս գլխավոր մրցավարին բացատրեց, որ մեր մարզիկի նպատակը միայն մրցանակն է եղել: Կարճ ասած՝ մեդալը հետ տվեցինք, բայց մրցանակը տվեցին Ռուբենին (Ծիծաղում է):

 

Լրահոս
0