ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Երեքշաբթի` մարտի 29-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանի մամուլի ասուլիսը` «Զվարթնոց օդանավակայանի ապագան և Դոնի Ռոստովի ավիավթարի վարկածները» թեմայով։
Ասուլիսի ընթացքում կամփոփվեն նաև Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի` մարտի 22-ին կայացած նիստի արդյունքները, որտեղ մասնավորապես քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ապագան։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։