ԵՐԵՎԱՆ, 25 մարտի- Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ին կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանի ղեկավարության հետ երկկողմ համագործակցության հեռանկարներն առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում։
Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։
Ապրիլի 8-ին Երևանում Ռուսաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նիստի օրակարգը ներառում է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման առաջնահերթ խնդիրներ։