00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Մարգարյանը սեփական հայրենիքում հակառակորդի մեջ թշնամի չէր փնտրում

© Sputnik / Asatur YesayantsТарон Маргарян, Серж Саргсян и Овик Абраамян
Тарон Маргарян, Серж Саргсян и Овик Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և Մարգարյանի ընտանիքի անդամների, հարազատների ու շարքային քաղաքացիների հետ ծաղիկներ դրել նախկին վարչապետի շիրմին ու խնկարկել

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի-Sputnik, Գոհար Սարգսյան. Մեծատառով մարդ. այս որակումն է տալիս յուրաքանչյուր մարդ, ով այս կամ այն կերպ առնչվել է Անդրանիկ Մարգարյանի հետ։ Ներկաների մեջ, թերևս, ամենասակավախոսն ընտանիքի անդամներն են, քանի որ կարծում են, որ բառերով անհնար է բնութագրել նրան։ Նախկին վարչապետն անբացատրելի մտերմություն է ունեցել քույրերից մեկի` Անահիտի հետ. երկվորյակներ են։ Ավագն Անահիտն է` 3 ժամ տարբերությամբ։

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Մարգարյան
Анаит Маргарян - Sputnik Արմենիա
Անահիտ Մարգարյան

«Նա չէր կարողանում հաշտվել, որ կրտսերն ինքն էր։ Մենք շատ կապված ենք եղել, մեզ ամուսնությունն է բաժանել։ Պարզապես բաներ կան, որոնց մասին երբ խոսում ես, ավելի հասարականում են»,-ասաց Անահիտ Մարգարյանն ու նախընտրեց բազմակետեր թողնել։

Կենսուրախ, քչախոս, արմատներով հողին կպած, իր երկիրն ամեն ինչից վեր դասող մարդ. այսպես է բնութագրում Անդրանիկ Մարգարյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ Նա անկեղծացավ` ասելով, որ Մարգարյանն ուներ մի հատկանիշ, որը պակասում է քաղաքական գործիչներին` հաշտեցնող ու միավորող էր` անկախ նրանից, թե որ քաղաքական դաշտում էր։

«Քաղաքական կողմնորոշումների տարբերությունը երբեք չպետք է մարդկանց թշնամացնի, եթե ազնիվ ես քո նկրտումներում, ուզում ես լավ երկիր ունենալ։ Այսօր չեք գտնի մի մարդու, որ Անդրանիկ Մարգարյանի հետ անձնական լարվածություն ունեցած լինի»,-ասաց Թովմասյանը։

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ իրեն բախտավոր է համարում, որ աշխատել է նման մեծության հետ։ Նրանց կապել է համերկրացիներ լինելը` Մարգարյանը մշեցու որդի էր, Արեյանը` սասունցու թոռ։

«Զարմանալի բան ուներ իր մեջ, երբ գնում էինք Թալին, ասում էր. «Ինձ համար անկախության ոգու միջնաբերդն այս Արագածի փեշի գյուղերն են»։ Աստված մի արասցե, որ մի օր ես ընկալեմ, հասկանամ կամ տեսնեմ, որ ինչ-որ տեղ սոցիալականը զիջում է անկախության գաղափարին։ Նա պորտալարով կապված էր մեր հայրենակիցներին»,-պատմեց Կամո Արեյանը։

Անդրանիկ Մարգարյանը բարությամբ էր հաղթում չարին, որպես ասվածի ամփոփում` պատմեց Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա` Մարգարյանը ոչ միայն հասարակական-քաղաքական, այլև բարոյական դաշտում մեծ հետք թողեց։ Առաջին դասը, որ նրանից սերտել է Շարմազանովը, սեփական հայրենիքում հակառակորդի մեջ թշնամի չփնտրելն է։

© Sputnik / Asatur YesayantsԷդուարդ Շարմազանով
65-летие Андраника Маргаряна. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանով

«Սեփական հայրենիքում բոլորը մերոնք են` ընդդիմություն, թե իշխանություն, և բոլորս պետք է ձեռք ձեռքի, ուս ուսի տված, քարը քարի վրա դնելով հզորացնենք տարածքով փոքր, բայց արժեքային համակարգով մեծ Հայոց հայրենիքը։ Դա էր հիմնական հետագիծը, որ թողեց Անդրանիկ Մարգարյանը, և կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ամեն օր կարևոր քայլ կատարելուց առաջ հիշենք, որ ամեն ինչից վեր պետք է լինենք նախ մարդ։ Անդրանիկ Մարգարյանը նախ մարդ էր»,-ասաց Շարմազանովը։

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում։ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի վարչապետ է եղել 2000-2007 թվականներին։ 2005 թվականին ընտրվել է ՀՀԿ նախագահ։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան» մեդալներով։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ նախագահը և պաշտոնատար անձինք Պանթեոնում
65-летие Андраника Маргаряна - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը և պաշտոնատար անձինք Պանթեոնում

 

 

Լրահոս
0