00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր. հոգեկան հիվանդությո՞ւն, թե՞ չար մտադրություն

© AFP/ ADEM ALTAN Число жертв составляет по меньшей мере 27 человек, 75 получили ранения
Число жертв составляет по меньшей мере 27 человек, 75 получили ранения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունների և Ռոստովի օդանավակայանում ավիավթարի ֆոնին Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի մասին ահազանգն իրարանցում առաջացրեց երկրի արտակարգ ծառայություններում։ Պարզվեց, որ ահազանգը կեղծ էր, բայց փորձագետները մտորումների մեջ են` դա կիբերհանցագործությո՞ւն է, թե՞ հոգեպես անհավասարակշիռ մարդու արարք

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի-Sputnik. Չնայած այն պնդումներին, որ գարնանային կամ աշնանային սրացումներն ազդում են մարդկանց հոգեբանական վիճակի վրա, մասնագետներն այն կարծիքին են, որ անհավասարակշիռ մարդիկ առանց սեզոնային սրացումների էլ բավականին շատ են։

«Ես շեշտը չէի դնի հենց եղանակային պայմանների վրա, որովհետև մի կողմից` բժշկության տեսանկյունից սեզոնային սրացում գոյություն ունի, սակայն պետք չէ մարդու վարքագիծը կապել միայն սեզոնային սրացման հետ։ Նրա պահվածքն այնքան էլ չի փոխվում, փոխվում է միայն հիվանդության ընթացքը»,- Sputnik Արմենիային ասաց հոգեկան առողջության և բժշկական կենտրոնի ղեկավար Արամ Հովսեփյանը։

Նրա խոսքով` գարունը սրացումների շրջան է շատ հիվանդությունների համար, այդ թվում` հոգեկան։ Հոգեկան հիվանդությունն ինքնին կարող է մարդու անհավասարակշիռ վարքագծի պատճառ դառնալ, նա ունակ է անգամ կեղծ տեղեկատվություն հաղորդել։

© Sputnik / Из личного архиваԱրամ Հովսեփյան
Арам Овсепян  - Sputnik Արմենիա
Արամ Հովսեփյան

«Հայաստանում մի քանի անգամ եղել են նման դեպքեր։ Երկու տարի առաջ հոգեկան խանգարում ունեցող մարդը զանգել էր և հաղորդել, որ Ազգային ժողովի շենքում ռումբ է տեղադրված։ Միանգամայն հնարավոր է, որ սեզոնային սրացումը պատճառ է դարձել, որպեսզի հիվանդներից մեկը հայտնի ռումբի մասին։ Վերջին անգամ զանգել են «Ավան» հոգեբուժական կլինիկա` ռումբի մասին տեղեկությամբ, հետո պարզվել է, որ զանգողն իսկապես հոգեկան հիվանդ է եղել»,- ասաց Հովսեփյանը

Մեկնաբանելով նախօրեին Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին էլեկտրոնային հաղորդագրությունը` մասնագետը նշեց, որ հոգեկան հիվանդներն էլեկտրոնային փոստից օգտվելու սահմանափակումներ չունեն։

Մասնագետի խոսքով` հայերն այնքան էլ վախկոտ չեն, քանի որ բարեբախտաբար չեն բախվել ահաբեկչության դեպքերի հետ, բայց մյուս կողմից` նրանք մի քիչ հակված են նման դրամատիկ իրավիճակների և ապրումների։

Սակայն եթե մարդը բախվել է նման խնդրի հետ, ապա բժիշկը խորհուրդ է տալիս պահպանել ինքնատիրապետումը, չմատնվել խուճապի և հասկանալ, որ սեփական գործողություններից շատ բան կախված չէ։ Ավելի լավ է հույսը դնել պրոֆեսիոնալների վրա։ Եվս մեկ արժեքավոր խորհուրդ. եթե դուք վախ եք ապրել, և մեծ է հետտրավմատիկ խանգարման վտանգը, ապա դիմեք մասնագետի։ Բացի այդ Հովսեփյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին` գարնանն ավելի շատ մտածել սեփական առողջության մասին. լավ սնվել, քնել, շատ զբոսնել մաքուր օդում։

Обработка данных - Sputnik Արմենիա
Փաստաբան. «հեռախոսային ահաբեկչության» համար պատիժը պետք է խստացվի

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանն էլ նշեց, որ գարնանը և աշնանը միշտ որոշ փոփոխություններ են լինում ֆիզիոլոգիական վիճակում, գրեթե նույն բանը տեղի է ունենում մարդու հոգեվիճակի հետ։

© Sputnik / Самвел Сепетчян Հրանտ Ավանեսյան
Грант Аванесян - Sputnik Արմենիա
Հրանտ Ավանեսյան

«Եվ բնական է, որ դա կարող է ազդել մարդու պահվածի վրա։ Համակարգչից կախվածություն ունեցող մարդիկ կարող են դառնալ նման սուր լուրերի սիրահար։ Կան մարդիկ, որոնք մասնակից են դառնում դրան։ Որպես կանոն` լինում են դեպքեր, երբ ամեն ինչ նախօրոք ծրագրված է»,- ասաց հոգեբանը։

Sputnik Արմենիայի զրուցակիցը հավելեց, որ չարագործը կարող է լինել նաև դեռահաս, որն անհավասարակշիռ վարք է դրսևորում, և 70-ն անց մարդ։ Վերջին իրադարձությունների հետ կապված` հոգեբանը խորհուրդներ տվեց.

Առաջին հերթին` պետք է իրատես լինել, պաշտոնական ուղիներով և աղբյուրներով ճշտել այդ տեղեկատվությունը, չհաղորդել չճշտված լուրեր, քանի որ կարող են լսել թույլ սիրտ ունեցող մարդիկ և այլն։ Հայերի շրջանում խուճապի մատնվելու միտումն աճում է։ Դա կապված է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բացասական տեղեկատվության ամենօրյա հոսքի հետ։ Անհասկանալի է, թե ինչու են հեռուստատեսությամբ այդքան վատ լուրեր հաղորդում։

 

Լրահոս
0