ԵՐԵՎԱՆ, 25 մարտի- Sputnik. Մարտի 25-ին` ժամը 9։00-ին շտապօգնության մեքենայով կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վերքով, գլխի պատառոտված վերքերով և ձախ դաստակի հեմատոմայով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրու 3-րդ պոլիկլինիկա ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը, հաղորդեց Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։
Ըստ տեղեկությունների` վերջինի վրա հարձակվել և դանակահարել են դիմակավորված անձինք իր տան մուտքի մոտ։
Ինչպես հայտնել են «Գյումրի» բժշկական կենտրոնից, այս պահին Ասատրյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։