ԵՐԵՎԱՆ, 25 մարտի- Sputnik. Արմեն Ալավերդյանն ու Արթուր Աֆրիկյանը վերադարձել են Պետական եկամուտների կոմիտե:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով` նրանք ազատվել են ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոններից ու նշանակվել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալների պաշտոններում:
Ի դեպ, 2014 թ-ի մայիսին նրանք նույն օրն էլ ազատվել էին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոններից ու նոր պաշտոնների նշանակվել ֆինանսների նախարարությունում:
Վարչապետի մեկ այլ հրամանով` ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել նաև Արմեն Սաքապետոյանը:
Նոր նշանակումներ են կատարվել նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում. Դավիթ Կարապետյանն ու Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են ԱԻ նախարարի տեղակալների պաշտոններում: Այս նշանակումն ըստ էության ֆորմալ բնույթ ունի, քանի որ մինչ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների անջատումը երկու գերատեսչությունների նրանք զբաղեցնում էին ՏԿԱԻ նախարարի տեղակալի պաշտոնները: