ԵՐԵՎԱՆ, 25 մարտի- Sputnik. Հայաստանի Իջևան քաղաքի մոտ նախօրեին երեկոյան երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ տեղեկատվության` մարտի 24-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17.00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 45.060 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 11 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Իջևան քաղաքում 2 բալ ուժգնությամբ: