ԵՐԵՎԱՆ, 25 մարտի- Sputnik. Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով ենթադրվում էր, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը պետք է կառուցվեր սպիտակ մարմարից։ Ալեքսանդր Թամանյանի ամենահզոր շինությունը` Օպերայի և բալետի թատրոնը, խորհրդային շրջանում իրականացվել է որպես «Ժողովրդական տուն»։
Հնարավոր է` հենց այդ պատճառով մերժվել է սպիտակ մարմարից սկզբնական նախագիծը` հին մուսաների քանդակներով։ Բացի այդ, շենքն ունի խորհրդավոր նշանակություն, որը պետք է բացահայտեն գալիք սերունդները։