ԵՐԵՎԱՆ, 25 մարտի- Sputnik. Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն ժամանել է Երևան։
«Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստան չի ձախողվել։ Անվտանգության նկատառումներով` նա Երևան է մեկնել ավտոմեքենայով»,- «Նովոստի Գրուզիա» տեղեկատվական գործակալությունը մեջբերում է Վրաստանի ԱԳՆ աշխատակցի խոսքերը։
Երկօրյա այցի շրջանակում Ջանելիձեն կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի շրջանակում կկայանան Նալբանդյանի և Ջանելիձեի բանակցություններ, որից հետո երկու երկրների ԱԳ նախարարները համատեղ մամուլի ասուլիս կտան։ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` «Ծիծեռնակաբերդ», որտեղ ծաղկեպսակ կդնի։