ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Հայաստանի ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռում ռումբ լինելու մասին լուրը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։
«Տեղեկատվությունը ստուգվում է», — ասաց Արմեն Մալխասյանը։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ իրավապահ մարմիններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Ինքնաթիռը պետք է մեկնի ժամը 20:45-ին: