ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նոր ծաղրանկարում երեք ահաբեկիչ է պատկերված, որոնք ոստիկանության աչքի առաջ սայլակներ են տանում։
«Դու պատուհա՞նի մոտ ես, թե՞ միջանցքում», — հարցնում է ենթադրյալ մահապարտներից մեկը մյուսին։ Ծաղրանկարը վերնագրված է «Ջհադիստների վերջին բառերը»։
Ծաղրանկարի համար հիմք են հանդիսացել Բելգիայի օդանավակայանում տեղադրված տեսախցիկների արձանագրած կադրերը, որոնցում սայլակներ տանող տղամարդիկ են երևում։ Նշվում էր, որ երկու տղամարդկանց աջ ձեռքին ձեռնոցներ կային։ Ենթադրվում է, որ նրանք այդպես թաքցրել են պայթուցիկ սարքերի դետոնատորները։
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն էր տեղի ունեցել Բրյուսելի միջազգային օդանավակայանում։ Երրորդ պայթյունը տեղի ունեցավ ավելի ուշ «Մալբեկ» մետրոյի կայարանում։ Ահաբեկչության հետևանքով 31 մարդ է զոհվել, 300-ը` վնասվածք ստացել։
Dessin du jour du 23 Mars 2016 par Foolz
Опубликовано Charlie Hebdo Officiel 23 марта 2016 г.
Նախօրեին Charlie Hebdo-ն արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Լրագրողները գրեցին, որ ամսագիրը «կանխագուշակել էր Եվրոպայի ահաբեկչությունը», երբ Բրյուսելի հարձակումներից առաջ ծաղրանկար էր հրապարակել «Ահաբեկչության սպառնալիք. ամբողջ աշխարհը վտանգված է» մակագրությամբ։
Ամսագիրը ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, երբ ահաբեկիչները հրաձգություն իրականացրին Charlie Hebdo-ի խմբագրությունում, որի հետևանքով զոհվեց 12 մարդ։