ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ միշտ ցանկանում է լավ մարզավիճակում լինել:
«Դա ինձ պարզապես դուր է գալիս: Սովորում ես հետևել նորաձևությանը: Սիրում եմ լավ հագնվել և գեղեցիկ լինել: Իմ ապրանքանիշը շարունակում է թափ հավաքել: Այդ հարցերն այս պահին ինձ համար նպատակային չեն, սակայն կարիերաս ավարտելուց հետո պատրաստվում եմ զբաղվել նորաձևությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռոնալդուն: