00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղամ Գրիգորյանը, բեմը սիրելով, հոգնել էր բեմից

© AravotГегам Григирян
Гегам Григирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղամ Գրիգորյանի հետ աշխատած տարբեր սերնդի ներկայացուցիչ դիրիժորների հուշերում մնացել են նրա տաղանդը, ափսոսանքն ու նրա հետ վայելած հարիսան

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Դիրիժոր Յուրի Դավթյանը աշխարհահռչակ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանին ճանաչել է դեռևս աշակերտական նստարանից: Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում սովորելու տարիներին դիրիժորն արդեն գնահատել էր Գեղամ Գրիգորյան երիտասարդ տենորի բնատուր ձայնն ու նույնիսկ որոշ փոքր դերեր վստահել նրան օպերայի բեմում: Իսկ Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանող Գեղամ Գրիկգորյանն արդեն աշխատանք էր ստացել օպերային թատրոնում:

«Մի անգամ օպերայի ղեկավարությունը, որպես դաստիարակչական միջոց, «Իոլանտա» օպերայում որոշեց, որ Գեղամը ոչ թե առաջին դերը պիտի երգի` Վոդեմոնի, այլ` երկրորդական դեր»,- հիշում է Յուրի Դավթյանը` հավելելով, որ խորհրդային թատերական ավանդույթ էր` երգչին շատ չծանրաբեռնելու համար նրան ժամանակ առ ժամանակ երկրորդական դերեր էին տալիս:

Այդուհանդերձ, ըստ դիրիժորի, Գեղամ Գրիգորյանն այս միջադեպից չվիրավորվեց: «Իհարկե, մի քիչ չեմուչում արեց, բայց դե ինչ պիտի աներ, պիտի ենթարկվեր: Բայց ինձ ասաց. «Մաեստրո, ներկայացումից հետո իրար հետ կգնանք ճաշելու»,- հիշում է դիրիժորն ու պատմում, որ ներկայացման ավարտին միասին գնացել են Գեղամ Գրիգորյանի տուն` հարիսա ուտելու և « Գեղամի հաջողությունը նշելու, որ այլևս երկրորդական դերեր չի երգելու»:

Յուրի Դավթյանը հիշեց նաև Գեղամ Գրիկգորյանի հետ իրենց արտասահմանյան հաջողված հյուրախաղերը: «Թող ամպագորգոռ չթվա` իրոք նա համաշխարհային մեծություն էր, և հայ ազգը կորցրեց համար առաջին դասական տենորին»,- ասաց Գեղամ Գրիգորյանի հետ ստեղծագործական մեծ ուղի անցած դիրիժորը:

Гегам Григорян - Sputnik Արմենիա
Վաստակավոր արտիստները` Գեղամ Գրիգորյանի մահվան մասին

Ավելի երիտասարդ սենդի ներկայացուցիչ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի` Գեղամ Գրիգորյանի մասին հուշերում մեծ տեղ է գրավում անկեղծ ափսոսանքն այն բանի համար, որ տաղանդավոր տենորը չափազանց շուտ հրաժեշտ տվեց բեմական արվեստին: «Մինչև 1999-2000թթ.-ը նա դեռ ակտիվ երգում էր, բայց հետո ես նկատեցի, որ նա աստիճանաբար հրաժեշտ տվեց երգելուն և սկսեց ավելի շատ զբաղվել դասավանդելով, օպերայում գեղարվեստական ղեկավարի աշխատանքով: Իհարկե, դա իմ կարծիքն էր, ես իրավունք չունեի իրեն ինչ-որ բան սովորեցնելու, բայց ասացի, որ իմ կարծիքով, շատ ափսոս է, որ դու պակասեցնում ես երգելը: Հատկապես, որ նա այն տարիքում էր, որ եթե շարունակեր երգելը, դեռ երկար կկարողանար լավ երգել, բայց, ցավոք սկսեց ծխել ու աստիճանաբար թողեց երգելը»,- ասում է դիրիժորը:

Էդուարդ Թոփչյանը նաև մի դրվագ պատմեց ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի երևանյան այցելությունից, որի ժամանակ Գեղամ Գրիգորյանի կատարած փոքրիկ երգը մինչ օրս դեռ հնչում է նրա ականջին:

«Համերգից հետո ընթրիք էր, բոլորը ոգևորված էին Խվորոստովսկիով: Գեղամ Գրիգորյանն էլ էր ներկա: Նա հենց այնտեղ մի նեոպոլիտանական երգ երգեց: Ճիշտ է` փոքր երգ էր, բայց իր ձայնը, իր զգացողությունը: Շատ հուզիչ էր: Ես ակամայից մտածեցի` սա է իսկական աստղը: Գեղամի բնատուր ձայնն ու տաղանդն, իհարկե, անվիճելի են: Նա, իհարկե, դարձավ աշխարհահռչակ երգիչ, բայց կարող էր ավելի երկար փայլել աշխարհի բեմերում ու նրա անունն ավելի երկար կարող էր մնալ պատմության մեջ»,- ասում է Էդուարդ Թոփչյանն ու ափսոսանքով ընդգծում, որ Գեղամ Գրիգորյանը մեծ բեմում մնաց մինչև 50 տարեկանը: Հետո ասաց, որ հոգնել է և ուզում է ավելի հանգիստ ապրել:

Ցավոք, տաղանդավոր երգչի հանգիստ կյանքը չափազանց կարճ տևեց:

 

Լրահոս
0