00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլի 1-ից գազի բաժանորդ դառնալը կթանկանա

Բաժանորդագրվել
Գազն ու էլեկտրաէներգիան ապրիլի 1-ից դեռ չեն թանկանա: Փոխարենը կթանկանա գազի բաժանորդ դառնալը: Տանը գազ ունենալու հաճույքն ապրիլից կթանկանա 8%-ով

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀԾԿՀ-ն ապրիլի 1-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հայտ չի ստացել: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Փոխարենը հանձնաժողովն այսօր կայացրած որոշմամբ, գազի նոր բաժանորդների համար ապրիլի 1-ից ավելացրեց ներտնային համակցման աշխատանքների արժեքը: Ռոբերտ Նազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս հերթական թանկացումը որևէ ազդեցություն չի ունենա բաժանորդների գրպանի վրա:

«Դա որևէ կապ չունի 1 խմ գազի սակագնի հետ, ոչ էլ սպասարկման ծախսի հետ կապ ունի»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

 

© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Նազարյան
Роберт Назарян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Նազարյան

ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը, սակայն, խոստովանեց՝ հանձնաժողովի ընդունած որոշումն, այնուամենայնիվ, քաղաքացու գրպանի վրա բացասական ազդեցություն կունենա, բայց միայն նրանց, ովքեր 2016թ.-ի ապրիլի 1-ից հետո են գազի բաժանորդ դառնալու:

Բանն այն է, որ գազն ընդհանուր օգտագործման տարածքից մինչև բաժանորդի տուն հասցնելու համար կատարվող ծախսերը 2005թ.-ից հետո թանկացել են: Նշենք, որ մինչ թանկանալն այս ծառայությունն արդեն մի քանի տասնյակ հազար դրամ արժեր:

«Վերադիր ծախսեր հասկացություն կա, որը վերաբերում է շինարարական աշխատանքներին: Շինարարությունից բացի ունենք, պարզ ասեմ՝ տնօրենի աշխատավարձ, գրասենյակային ծախսեր և այլն»,- ասաց Սերգեյ Աղինյանը:

Այս բոլոր գործոնները հաշվի առնելով էլ ՀԾԿՀ-ն այսօր որոշեց ներտնային գազասպառման համակարգերի նախագծման, շինհավաքակցման, և կարգաբերման աշխատանքների կատարման վերադիր ծախսերի արժեքը սահմանել 13.3%` նախկին 5.3%-ի փոխարեն:

Հենց այսքանով էլ, փաստորեն, ավելանալու է նաև նոր բաժանորդներից՝ բնակարանի գազիֆիկացման համար պահանջվող գումարը, ինչը մեզ հետ զրույցում ընդունեց նաև ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը.

«Նոր գազասպառողը, ով իր տանը նոր համակարգ է ցանկանում կառուցել, 8%-ով իր ուղղակի ծախսերն այս մասով ավելանալու են»,- ասաց Սերգեյ Աղինյանը:

ՀԾԿՀ-ի այսօրվա նիստում կայացրած մեկ այլ որոշմամբ էլ հանձնաժողովը երկարացրեց Երևանի ՋԷԿ-ին՝ Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրելու իրավունք տվող լիցենզիայի ժամկետը:

Այս որոշմամբ, Երևանի ՋԷԿ-ը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրելու իրավունք ստացավ:

Նշենք, որ արտոնագիրն ընկերությունը ստացել է 7 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի 13-ին:

 

Լրահոս
0