00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյան. Միշտ պատրաստ եմ թիմին իմ ետևից տանել

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПолузащитник "Боруссии" Генрих Мхитарян и вратарь "Краснодара" Андрей Дикань
Полузащитник Боруссии Генрих Мхитарян и вратарь Краснодара Андрей Дикань - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մխիթարյանն ասաց` ամեն ինչ կանի, որպեսզի Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղում բոլորը բարձր տրամադրությամբ նրան հաջողություն մաղթեն

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի- Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միշտ պատրաստ է թիմին իր ետևից տանել, այդ մասին նա ասաց նախօրեին հավաքականի բաց մարզումից հետո, հայտնում է news.am-ը։

«Թիմի ավագը պետք է դժվար պահերին կարողանա իր հետևից տանել թիմին: Ոչ մի նշանակություն չունի՝ կլինեմ թիմի ավագը, թե՝ ոչ: Միշտ պատրաստ եմ թիմին իմ ետևից տանել և օգնել»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը խոստացավ օգնել հավաքականի նորեկներին, որպեսզի նրանք ավելի շուտ մերվեն թիմին և կարողանան օգտակար լինել: Նա գոհ է առաջին մարզումից և հուսով է՝ լավ պատրաստվել բելառուսների դեմ խաղին:

Նա չգիտե, թե մարզիչն ինչ տակտիկա է ընտրելու, քանի որ այդ հարցերը մարզիչը ֆուտբոլիստների հետ չի քննարկում, նա դա քննարկում է մարզչական շտաբի հետ:

«Մենք ֆուտբոլիստներ ենք և պետք է իրագործենք նրա ոչ միայն տակտիկական, այլև խաղային հանձնարարությունները: Չէ՞ որ տակտիկան ոչ մի նշանակություն չունի, և խաղում են ֆուտբոլիստները: Մարզումներին անում ենք այն, ինչ մեզնից պահանջվում է, իսկ խաղին պարզ կդառնա, թե որքանով ենք պատրաստ»,- կարծում է ֆուտբոլիստը:

Նա նշեց, որ ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն, որպեսզի Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղում բոլորը բարձր տրամադրությամբ նրան հաջողություն մաղթեն:

«Կարող եմ միայն հարգել Ռոբերտ Արզումանյանի՝ հավաքականում կարիերան ավարտելու որոշումը: Ճիշտ է՝ դեռ չեմ քննարկել, չեմ խոսել՝ ինչու, բաց հասկանում եմ: Եթե մարդը որոշել է հրաժեշտ տալ հավաքականին, խնդիր չկա: Միայն կարող եմ նրան շնորհակալություն հայտնել այսքան տարի հավաքականին տրամադրելու համար: Ճիշտ է՝ ցավալի է, բայց պետք է առաջ շարժվենք և հետ չնայենք: Պետք է մտածենք, որ ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել նրան»- ասաց Մխիթարյանը:

Նրա խոսքով` Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությունը կզգացվի, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք երևի պատրաստ կլինեն խաղալ:

«Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք: Չեմ կարող ասել, թե ինչու է մարզիչն այդպիսի որոշում կայացրել»,- ասաց ֆուտբոլիստը:

Ինչ վերաբերում «Յուվենտուսի»՝ իր հանդեպ հետաքրքրությանը, ապա նրա խոսքով` ոչ մի հստակ բան չկա։ Մխիթարյանը նաև նշեց, որ գաղափար չունի ՖԱՖ-ի և ՀՖՖ-ի հակամարտության մասին և չի խառնվում նման բաների:

Հիշեցնենք, որ Հայաստան — Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին:

 

 

Լրահոս
0