00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլի, վարսահարդարի և տրանսպորտի մասին. քաղաքապետը պատասխանել է երևանցիների հարցերին

© Пресс-служба мэрии ЕреванаТарон Маргарян
Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր, որ Երևանի բնակիչներին հրավիրում է քաղաքի խնդիրների մասին երկխոսության: Երևանի բնակիչները 24 ժամում քաղաքապետին ուղղել են շուրջ 300 հարց, առաջարկ ու մեկնաբանություն թե՛ հանրային հրապարակումների, թե՛ անձնական նամակների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին անգամ սոցիալական ցանցում օնլայն ռեժիմով պատասխանել է երևանցիների բազմաթիվ հարցերին, այդ թվում` իր վարսահարդարի, երեխաների ուսման և ֆուտբոլով տարվելու մասին։

Անձնական կյանքի մասին

Երևանի քաղաքապետի ֆեյսբուքյան հարցուպատասխանի բազմաթիվ հարցեր վերաբերել են նրա անձին և նախասիրություններին: Երևանում բնակվող մի մարզիկ, օրինակ, քաղաքապետին հարցրել է` արդյո՞ք նա սիրում է սպորտ, և Մարգարյանը պատասխանել է, որ երիտասարդ տարիքում ակտիվորեն զբաղվել է ֆուտբոլով, իսկ հիմա աջակցում է սպորտի տարածմանը:

Մեկ այլ նմանատիպ հարցի քաղաքապետը պատասխանել է, որ հետևելու է այս տարի կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը:

Երևանցիներին հետաքրքրել է նաև, թե որ դպրոցն են հաճախում քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեխաները և ինչքան գումար է վճարում քաղաքապետը երեխաների կրթության համար, որին նա պատասխանել է, որ իր երեխաները հաճախում են Ավանի թիվ 177 հիմնական դպրոցը, որն անվճար է: Ի դեպ, Մարգարյանը ևս այդ դպրոցում է սովորել։

Երևանի բնակիչներին հետաքրքրող բազմապիսի հարցերի մեջ եղել է նաև հարց քաղաքապետի առօրյայի մասին, այդ թվում` թե ով է նրա վարսահարդարը: Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ իր վարսահարդարը տասնամյակներ Ավանում աշխատած, ավանցիներին հայտնի Նորիկն է։

Երևանի մասին հարցեր

Հարցերն ընդգրկում էին քաղաքային տնտեսության բոլոր ուղղությունները` բնակելի շենքերի, բակային տարածքների խնդիրներ, հողօգտագործման իրավունք, ճանապարհաշինություն, քաղաքի արտաքին տեսք, քաղաքային լուսավորություն։ Շատերը բողոքել էին, որ համատիրությունների աշխատակիցները չեն կատարում իրենց պարտականությունները և հաճախ մարդկանց մոլորեցնում են։

«Բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքները, համաձայն համապատասխան օրենքի, համարվում են շենքի սեփականատերերի սեփականությունը: Սակայն մենք միշտ էլ աջակցություն ենք ցուցաբերել բնակելի ֆոնդի պահպանման հարցում: Սակայն կիսում եմ Ձեր այն մտահոգությունը, որ համատիրությունների աշխատանքը թերի է: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է Կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին վերահսկել վերջիններիս գործունեությունը։ Որպես հիմնավոր լուծում նշեմ, որ ներկայումս հարցի լուծումը դիտարկվում է օրենսդրական կարգավորման համատեքստում»,- նշել է քաղաքապետը:

Հարցուպատասխանի շրջանակում գերակշռող հարցերի մեկ այլ խումբ էլ վերաբերում էր բնակիչների կողմից նշված հասցեներում բակային տարածքները բարեկարգելու խնդրանքներին: Ընդ որում` առաջարկում էին խաղահրապարակների կառուցման ծրագրերն իրականացնել տարբեր վարչական շրջաններում: Առաջարկների հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ միայն անցած տարի Երևանի տարբեր վարչական շրջաններում բարեկարգվել է 400 բակ, և այդ գործընթացը շարունակվում է:
Տարոն Մարգարյանը պատասխանել է նաև Sputnik Արմենիայի հարցին Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրների վերաբերյալ։

«Տրանսպորտի խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, մենք այս ուղղությամբ ուսումնասիրություններ ենք իրականացնում, և մոտ ապագայում Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան տրանսպորտային համակարգ։ Այս պահին առկա ռեսուրսներն առավելագույնս օգտագործվում են։ Ինչ վերաբերում է վարորդների էթիկական պահվածքին, ապա այս հարցը ևս իմ ուշադրության կենտրոնում է, ինչի հետ կապված` տրանսպորտի վարչության կողմից սահմանված է ամենօրյա հսկողություն երթուղիները սպասարկող ընկերությունների աշխատանքի հանդեպ»,- ընդգծել է Մարգարյանը:

Մեկ այլ քաղաքացի էլ հարցրել է քաղաքապետին, թե ով է նրա սիրելի քաղաքական գործիչը:

«Ինձ համար լավագույն քաղաքական գործիչը և ուսուցիչը եղել է և կա հայրս՝ Անդրանիկ Մարգարյանը»,- պատասխանել է քաղաքապետը:

 

 

 

Լրահոս
0