ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Բելգիայի VRT հեռուստաընկերությունը հայտնում է, որ օդանավակայանի պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Բացի այդ, Բրյուսելի օդանավակայանում ևս մեկ ռումբ են հայտնաբերել։ Եվրահանձնաժողովի ղեկավարությունն իր աշխատակիցներին հորդորել է փողոց դուրս չգալ։
Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում ձերբակալվել է Սալահ Աբդեսլամը, որին Ֆրանսիայի իշխանությունը կասկածում է 2015 թվականի նոյեմբերին Փարիզում իրականացված զանգվածային սպանությունների կազմակերպման մեջ։ Նա ցուցմունքներ է տվել և խոստովանել իր մասնակցությունը։
Սալահ Աբդեսլամը քննիչներին պատմել է, որ պատրաստվում է պայթեցնել իրեն Stade de France մարզադաշտում, սակայն վերջին պահին միտքը փոխել է։
Շաբաթ օրը Բելգիայի դատախազությունը Աբդեսլամին, ինչպես նաև նրա հանցակցին սպանության ու ահաբեկչական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունենալու մեղադրանք է առաջադրել։
Սալահ Աբդեսլամը ծնվել է Բելգիայում, ունի ֆրանսիական քաղաքացիություն, ձերբակալվել է Բրյուսելի արվարձանում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում։