ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. «Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Մարտի 22-ին երկու պայթյուն է գրանցվել Բրյուսելի մետրոյում։ Զոհերի ու տուժածների վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա։
Մետրոյի պայթյուններից առաջ երկու պայթյուն էլ գրանցվել էր Բրյուսելի օդանավակայանում։ Տարբեր տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով զոհվել է 11, տուժել մի քանի տասնյակ մարդ։
Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով։ @armembbelgium @armmission_nato
— Tigran Balayan (@tbalayan) 22 марта 2016 г.