ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» լուսանկարչական ցուցահանդեսը կբացվի մարտի 29-ին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, հայտնեց թանգարանի տնօրեն Աշոտ Հայկազուն Գրիգորյանը։
«Պատմական արժեք ունեցող արխիվային լուսանկարներ կցուցադրվեն։ Հիմնականում 19-20 դարասկզբի 60-ից ավելի եզակի լուսանկարներ կցուցադրվեն Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուից, որոնց վրա պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը», — ասաց Գրիգորյանը։
Sputnik Արմենիա պորտալի թղթակցի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ լուսանկարները ներկայացնելու են Սանկտ Պետերբուրգից ժամանած հյուրերը։
«Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 5-ը։