ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման մրցավարական անձնակազմը կգլխավորի Գեորգի Վադաչկորիան, նրա օգնականները կլինեն Զազա Մենթեշաշվիլին և Զազա Փիփիան, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Առաջիկա խաղին մասնակցելու համար Հայաստանի հավաքական են հրավիրվել Գաել Անդոնյանը («Դիժոն», Ֆրանսիա), Հրայր Մկոյանը («Էսթեղլալ», Իրան), Հովհաննես Համբարձումյանը («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Հենրիխ Մխիթարյանը («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելին («Ալ Ռաեդ», Սաուդյան Արաբիա), Արաս Օզբիլիսը («Ռայո Վալեկանո», Իսպանիա), Կառլեն Մկրտչյանը («Անժի», Ռուսաստան), Գոռ Մալաքյանը («Ստալ», Ուկրաինա), Էդգար Մանուչարյանը («Ուրալ», Ռուսաստան), Արթուր Սարկիսովը («Վոլգա», Ռուսաստան), Դավիթ Արշակյանը («Տրակայ», Լիտվա) և Գեղամ Կադիմյանը («Կարպատի», Ուկրաինա)։
Հայաստանի հավաքականի առաջատարներից Յուրա Մովսիսյանը չի հրավիրվել հավաքին։