00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ասմունքում է. ասմունքում է նաև Sputnik-ը

© Sputnik / Асатур ЕсаянцДень города Еревана. 2797-летие Эребуни
День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կենտրոնական փողոցներում այսօր անսովոր աշխուժություն էր. անցորդներին մոտեցող ժպտադեմ երիտասարդները նրանց տպագրված թղթեր էին բաժանում ու հրավիրում մասնակցել միջոցառումներին: Միայն թղթի պարունակությունն ուսումնասիրելուց հետո էր անցորդը հասկանում, որ իր ձեռքում պոեզիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների հայտագիրն է:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես պոեզիայի միջազգային օր: Այն նշելու որոշումը կայացվել է 1999թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Հաջորդ տարի տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա տարածվել ամբողջ աշխարհում:

Օրվա խորհուրդը ժամանակակից մարդու առջև ծառացած հոգևոր խնդիրները պոեզիայի միջոցով հաղթահարելն է: Բացի այդ, այն փոքր հրատարակչություններին ու սկսնակ գրողներին հնարավորություն է ընձեռում ներկայանալ ընթերցողների լայն շրջանակներին:

Հայաստանում ևս այսօր նշվել է Պոեզիայի միջազգային օրը: Մայրաքաղաք Երևանի ու հանրապետության խոշոր քաղաքների մշակութային ու կրթական հաստատություններում, հանրային վայրերում օրվա ընթացքում կազմակերպվել են հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ:

Միջոցառումներին իրենց աշխատություններով մասնակցել են նաև ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև զանգվածային լրատվամիջոցներին է կոչ անում միանալ նախաձեռնությանն ու իրենց ընթերցողներին ներկայացնել պոեզիան:

Sputnik Արմենիան ևս միացել է համաշխարհային ձեռնարկին: Ընդ որում, Sputnik. Ընթերցում նախագիծն ընդգրկում է ոչ թե տարվա մեջ միայն մեկ օր, այլ անհամեմատ ավելի լայն ժամանակահատված: Ընթերցումները, որոնց մասնակցում են տարբեր բնագավառները ներկայացնող ճանաչված անհատներ, մեկնարկել է 2016թ-ի փետրվարից և շարունակվելու է նաև մարտի 21-ից հետո:

Նշենք, որ նախագիծը 2015 թվականին մեկնարկել է Sputnik-Ղրղըզստանում։ Ապա նախաձեռնությանը միացել են Sputnik-Մոլդովան, Sputnik-Աբխազիան և Sputnik-Հարավային Օսեթիան։
Հայաստանում Sputnik. Ընթերցում նախագծի առաջին մասնակիցը Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն էր, ով նախագծի շրջանակներում ընթերցեց Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նախագծին մասնակցել են նաև հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը՝ Հովհաննես Թումանյանի, ռեփեր Միշոն՝ Պարույր Սևակի, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների իրենց ընթերցումներով:

Հետաքրքրական է, որ աշխարհին հայտնի հնագույն չափածո ստեղծագործությունների հեղինակը կին է. մ.թ.ա. 23-րդ դարում քրմուհի-բանաստեղծուհի Էն Հեդու Անան՝ աքադական Սարգոն արքայի դուստրը, ներբողներ է հյուսել լուսնի Նան աստծո և նրա դստեր՝ վաղորդյան Ինան աստղի մասին:

 

Լրահոս
0