00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրիջանյան. ֆոլաթթվի քաղցկեղածին լինելու մասին լուրջ հիմնավորում չկա

© Photo : AkispetretzikisМука
Мука - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախարարության օրոք սկսվել են ալյուրի հարստացման ծրագրի քննարկումները։ Նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է այս հարցի կարևորությանն ու հանրային առողջապահության ոլորտում գերատեսչական կատարած քայլերին

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի-Sputnik. Ֆոլաթթուն և երկաթը կարևոր են մեր օրգանիզմի համար, վստահեցնում է Գագիկ Միրիջանյանը։ Այս համոզմունքն է ստիպել առողջապահության ոլորտի պատասխանատուներին` հանձն առնել կարևոր ծրագրի իրագործման աշխատանքները։

«Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր մոտեցումներով և տեսլականով շատ առաջադեմ է և պատրաստ է «անցավ գլուխը դնել ցավի տակ», որպեսզի ազգաբնակչության առողջությունն ու առողջ ապագան ավելի բարձր մակարդակի հասնեն»,-ասաց Գագիկ Միրիջանյանը։

Այնուհետև Միրիջանյանն ավելացրեց, որ իրենք չեն վախենում քննադատությունից, պատրաստ են պրոֆեսիոնալների ցանկացած քննադատության։

«Կանայք բոլորը կհիշեն, որ հղիության ընթացքում ֆոլաթթու է նշանակվել։ Մենք էլ հակառակն ենք ուզում` ոչ թե հղիության ընթացքում նշանակվի, այլ կանխարգելվի հղիությունից առաջ»,- ասաց առողջապահության նախարարի տեղակալն ու հերքեց ֆոլաթթվի քաղցկեղածին լինելու մասին լուրերը։

Նրա խոսքով` ֆոլաթթվի քաղցկեղածին լինելու մասին լուրջ հիմնավորում չկա։ Շատերը բերում են Չիլիի օրինակը, սակայն մոռանում են, որ նույն Չիլիի առողջապահության նախարարությունն ու ԱՀԿ-ն չեն հաստատում, որ այդ երկրում քաղցկեղի տարածման բարձր մակարդակը կապված է ֆոլաթթվի հետ։

Պատասխանելով հարցին` արդյոք առողջապահության նախարարությունն ալյուրի հարստացմամբ մի ամբողջ բիզնես բանակի դե՞մ է դուրս գալիս, քանի որ հարցը կարող է շատերի «գրպանը շոշափել», փոխնախարարը նշեց:

«Օրենքի նախագծում նշվում է, որ ալյուրի հարստացումն իրականացվելու է այն ընկերություններում, որոնք 30 տոննայից ավելի ալյուր են արտադրում, և միայն բարձրակարգ տեսակի ալյուրն է հարստացվելու։ Սրանք առաջին քայլերն են։ 80-ից ավելի երկրներ կան, որոնք ալյուրն ամբողջությամբ են հարստացնում, երկրներ էլ կան, որոնք այսօր ընդհանրապես գումարի կարիք չունեն, բայց ելնելով իրենց երկրի առողջության համար մտահոգությունից` իրականացնում են այդ քայլը։ Օրինակ` Թուրքմենստանը, որը գումարային տեսակետից ոչ մի խնդիր չունի, բայց այսօր ԱՀԿ-ի կողմից ճանաչվել է լավագույններից մեկը։ Այդ ծրագիրը նրանց մոտ 100 տոկոս ծածկույթով է իրականացվում»,-ասաց Միրիջանյանը։

Զրուցակիցը զարմանում է հասարակության շրջանում խոր արմատներ ձգած վախերից։ Չէ՞ որ մեր երկրում արդեն իսկ կա հարստացված սնունդ, օրինակ` յոդացված աղն ու քլորացված ջուրը։ Կան երկրներ, որտեղից արդեն իսկ հարստացված ալյուր է ներմուծվում։ Պատճառն այն է, որ այդ երկրներում արգելվում է չհարստացված ալյուր օգտագործել։

ՀՀ կառավարությունը դեռ 2014 թվականի նոյեմբերի 13-ին հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծին, որը նպատակ ունի կանխարգելել բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների, սրտանոթային հիվանդացության ու մահացության և այլ անբարենպաստ երևույթների առաջացումը։

Միրիջանյանն անդրադարձավ նաև «Դեղերի մասին» նոր օրենքին` համոզմունք հայտնելով, որ խիստ և լուրջ օրենք են նախապատրաստում։ ԱԺ-ում այն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Թեմայից չհեռանալով` նա նաև հայտնեց, որ Հայաստանում դեղարտադրությունը զարգացնելու նպատակով Իրանի հետ համագործակցության եզրեր են ուրվագծվել։

«Իրանը ցանկություն է հայտնել ՀՀ-ում զարգացնել դեղարտադրությունը, հիվանդանոց կառուցել, մենք առաջարկել ենք Վայոց ձորի մարզը, քանի որ այն գտնվում է հայ-իրանական սահմանին մոտ և անցնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքով»,- ասաց Գագիկ Միրիջանյանը։

Առողջապահության ոլորտում բարիդրացիական հարաբերություններ կան նաև Ռուսաստանի հետ։ Հատկանշական են ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ծրագրերը։

«Մոսկվայում համաժողով կանցկացվի, որի ժամանակ կքննարկվեն այդ հիվանդություններին առնչվող հարցերը։ Նրանք մեզ շարժական լաբորատորիա են նվիրել, այդ ծրագիրը շարունակություն կունենա։ Արդեն ԵՏՄ-ի շրջանակում որդեգրվել է մի նոր որոշում, որի համաձայն` ծխախոտի տուփերի վրա փակցվող նկարները բոլոր երկրներում նույնը պետք է լինեն, պատկերներն էլ` ավելի «սաստիկ»»,-ասաց Միրիջանյանը։

Հիվանդությունը պետք է կանխարգելել, ոչ թե բուժել։ Այս համոզմունքն ունեն առողջապահական ոլորտի պատասխանատուները։ Միրիջանյանն անդրադարձավ նաև իմունիզացիայի խնդրին։

«Մի քանի հոգի կա, ասում են` պետք չի պատվաստվել, պատվաստանյութն իրենից թույն է ներկայացնում։ Մի քանի հոգու պատճառով չպետք է տուժեն բոլոր երեխաները, որոնք ստանում են պատվաստումը և շարունակում են առողջ ապրել»,- ասաց նա։

Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով`երբ բնակիչը բժշկին է դիմում, նա արդեն լուրջ խնդիրներ է ունենում` ակնկալելով, որ բժիշկը լուծելու է իր բոլոր խնդիրները։

«Մեր որդեգրած քաղաքականությունն է, որ մարդիկ մինչև վերջ բուժեն իրենց մոտ առաջացած հիվանդությունը և ընդունեն նաև առողջապահության ոլորտի դրական կողմերը։ Հենց այս պահին էլ հայ բժիշկները հազարավոր կյանքեր են փրկում, և պետք չէ այդ մարդկանց աշխատանքը մեկ-երկու դեպքի պատճառով աղավաղել ու ցեխ շպրտել ամբողջ համակարգի վրա»,- ասաց փոխնախարարը։

Նա որպես ապացույց բերեց ձմռանը բռնկված գրիպի դեպքերը, երբ նախարարության աշխատակիցները ոչ թե 24 ժամ, այլ 40-48 ժամ անընդմեջ աշխատեցին ու մոտավորապես երկու ամիս չքնեցին։

«Մեր մեջ եղան մարդիկ, ովքեր, ցավոք, իրենց աշխատանքը կատարելու ընթացքում նույնպես հիվանդացան, բայց մենք փաստում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացավ դիմակայել այդ հարվածին և ամենաքիչ կորուստները կրեց »,- ասաց Միրիջանյանը։

Առողջապահության նախարարությունն այդ ընթացքում օպերատիվ կերպով ներկայացրեց նաև իր իրականացրած աշխատանքն ու գրիպի բռնկման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ օրերին հրապարակված որոշ լուրերի վերնագրերում առկա «մահ» բառը սենսացիա առաջացնելու տպավորություն թողեց։

«Սենսացիայի խնդիր չկար, մենք ինքներս սենսացիա ենք,- կատակեց մեր զրուցակիցը,- պարզապես այդ ժամանակահատվածին համահունչ աշխատեցինք. բռնկման ժամանակահատվածում լուրերը արագ էին տարածվում, մենք էլ փորձեցինք բաց աշխատել, ու երևի որոշ դեպքերում պետք էլ չէր այդպես աշխատել»,- զրույցը եզրափակեց Գագիկ Միրիջանյանը` վստահեցնելով, որ իրենց գերատեսչությունը պատրաստ է համագործակցել բոլոր լրատվամիջոցների հետ։

 

 

Լրահոս
0