00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երաժիշտները հանուն խաղաղության». նրանց հիացրել է հայկական խոհանոցն ու դուդուկը

© Sputnik / Asatur YesayantsКонцерт-акция «Музыканты за мир»
Концерт-акция «Музыканты за мир» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երաժիշտները հանուն խաղաղության» նախագծի մասնակիցները հասցրել են Երևանում ոչ միայն բուռն ծափողջյունների արժանանալ, այլև` վառ տպավորություններ ստանալ Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի- Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուսաստանի, Շվեդիայի և Հայաստանի երաժիշտներին միավորողը միայն երաժշտությունը չէ. նրանց համախմբել է նաև Հայոց ցեղասպանության և մարդկությանն ուղղված այլ հանցագործությունների հերքման դեմ պայքարը։

Մշակույթների երկխոսությունը կայացավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ակցիայի շրջանակում։ Երաժիշտները հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հիանալի կատարեցին։ Իսկ ի՞նչ հայկական երաժշտություն` առանց խորհրդանիշ դարձած աշխարհահռչակ դուդուկի։

Հավանաբար հենց այդպես էր մտածել «Երաժիշտները հանուն խաղաղության» նախագծի գործադիր տնօրեն Կոնստանտին Գրիգորևը, երբ որոշել էր իր հետ հայրենիք տանել այդ լեգենդար երաժշտական գործիքը, որի հնչյուններում է կենտրոնացած հայ ժողովրդի ողջ ցավն ու վիշտը։

© Sputnik / Asatur Yesayants«Երաժիշտները հանուն խաղաղության»
Концерт-акция «Музыканты за мир» - Sputnik Արմենիա
«Երաժիշտները հանուն խաղաղության»

Երաժշտությունը` բեմի սահմաններից դուրս

«Կոնստանտին Գրիգորևի և Ալեքսանդր Գինդինի հետ որոշեցինք գնալ «Վերնիսաժ»։ Մոտեցանք տաղավարներին, և մեր հյուրերը ապշեցին, թե ինչպես է յուրաքանչյուր վարպետը ներկայացնում իր գործիքը»,- Sputnik-ի հետ զրույցում պատմեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Նրա խոսքով` ապրանքը պարզապես չէին վաճառում, այլ պատմում էին դուդուկի ծագման մասին ու հնչեցնում գործիքի հոգեթով հնչյունները։ Վարպետները դուդուկ էին նվագում` գործիքի գեղեցկությունը ցույց տալու համար։

Յուրաքանչյուրն իր աշխատանքը ներկայացնելիս ասում էր` բացառիկ է, աշխարհում նմանը չկա, նման որակյալ գործիք կարելի է գնել միայն իր մոտ։

Երաժիշտները որոշեցին դուդուկ ու կավե նուռ տանել իրենց հետ Մոսկվա։

Անվանի ռուս դաշնակահար Ալեքսանդր Գինդինը հասցրել է այցելել Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանք, եղել է Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, հանդիպել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ։ Երաժիշտն առաջին անգամ չէ Հայաստանում, նա այստեղ եղել է նաև 2008թ.-ին։

Իսկ ահա անվանի շվեդ դիրիժոր Քրիստոֆեր Վալանդերը հիացել է հայկական խոհանոցով։ Նրանց հիացրել է նաև հայերի հայրենասիրությունը, ինչը չի խանգարում ընդունել և գնահատել այլ ժողովուրդների մշակույթը։

«Վալանդերը կարծում է, որ եթե մարդը հայրենասեր է, ապա դա այնպես է ընդունվում, կարծես դու դեմ ես այլ ժողովուրդներին։ Իսկ այստեղ դա ընդունվում է որպես հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի հիանալի համադրություն»,- պատմեց ակցիայի կազմակերպիչ Յուրի Նավոյանը։

Նա նաև նշեց, որ արտասահմանցի երաժիշտները շատ լավ են ծանոթ հայկական երաժշտությանը, հատկապես` Արամ Խաչատրյանին և Առնո Բաբաջանյանին։ Բացի այդ, նրանք գնահատում են նաև ժամանակակից կատարողներին, որոնց շարքում էր համերգ-ակցիայի մասնակիցներից մեկը` Դավիթ Մնացականյանը (Շվեդիայում Ռուսաստանի նախկին դեսպան)։

© Sputnik / Асатур ЕсаянцՇվեդ դիրիժոր Քրիստոֆեր Վալանդերը
Известный шведский дирижер Кристофер Валландер - Sputnik Արմենիա
Շվեդ դիրիժոր Քրիստոֆեր Վալանդերը

Պարզապես հիանալի է

«Երաժիշտները հանուն խաղաղության» համերգ-ակցիային մասնակցեցին ականավոր դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը, դիվանագետ և կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանը, միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոնա Արշակյանը (Մոսկվա) և Նիկիտա Մնդոյանցը (Մոսկվա), անվանի շվեդ դիրիժոր Քրիստոֆեր Վալանդերը, երիտասարդ դաշնակահար և կոմպոզիտոր Ալեքսեյ Կուրբատովը։

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգի ընթացքում հնչեցին դասական հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև ժամանակակից Դավիթ Մնացականյանի ստեղծագործությունները։

© Sputnik / Asatur YesayantsԴիրիժոր Ռուբեն Ասատրյան
Дирижер Рубен Асатрян - Sputnik Արմենիա
Դիրիժոր Ռուբեն Ասատրյան

Համերգի անցկացման գաղափարը

Համերգ-ակցիան կազմակերպել էին կարճ ժամանակահատվածում, բայց երաժիշտների կազմը որոշվել էր անցած տարի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների նվիրված մոսկովյան միջոցառումների շրջանակում։

Համերգի կազմակերպիչ Յուրի Նավոյանը պատմեց, որ այդ միջոցառումների շրջանակում հայ երգիչների, կոմպոզիտորների և երաժիշտների խումբ է ստեղծվել, և ծնվել է համերգ-ակցիա անցկացնելու գաղափարը։

«Նախագծի նպատակն է մեկ բեմ դուրս բերել տարբեր ազգությունների և տարբեր հավատի կոմպոզիտորներին, որոնք մշակույթի, երաժշտության և միջմշակութային երկխոսության միջոցով խաղաղության կոչ կանեն։ Այսօր դա շատ արդիական է, մասնավորապես, մեր տարածաշրջանի համար»,- ասաց «Ռուս-հայկական համագործակցության» ղեկավարը։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Նավոյան
Юрий Навоян  - Sputnik Արմենիա
Յուրի Նավոյան

Նա նշեց, որ կազմակերպիչներն այս համերգով ուզում են ցույց տալ, որ դատապարտում են ցեղասպանությունները և սատարում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերը։

Նավոյանի խոսքով` նման «բազմազգ» համերգ կկազմակերպվի ոչ միայն Երևանում, այլ նաև խոշոր ռուսական քաղաքներում։ Մասնավորապես, ապրիլի 15-ին նրանք նույն կազմով ելույթ կունենան Մոսկվայում։

Անվանի երաժիշտները շատ արագ են ընդհանուր լեզու գտել և բառացիորեն մի քանի փորձի ընթացքում կարողացել են համախմբվել ու ներդաշնակ նվագել։

Երևանյան ակցիան անցկացվել է Հայաստանի մշակույթի նախարարության, ինչպես նաև ռուսական և հայկական հասարակական հիմնադրամների և կազմակերպությունների աջակցությամբ։ Նախագիծը մեկնարկել է 2011թ.-ի նոյեմբերին Հիսուս Քրիստոս Փրկչի տաճարի դահլիճում։ Այդ ժամանակ բեմում հանդես էր եկել 13 երկրի 13 արտիստ։

 

 

Լրահոս
0