ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է, այս մասին Twitter-ի իր էջում է գրել ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է։ #ArmParliament
— Arsen Babayan (@arsenbabayancc) 21 марта 2016 г.
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը հիվանդանոց էր տեղափոխել փետրվարի 17-ի երեկոյան` գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում ախտորոշմամբ։ Համապատասխան բուժում ստանալուց հետո նա դուրս էր գրվել փետրվարի 21-ին, սակայն բուժումը շարունակում էր տանը։ Իսկ մարտի 1-ից անցել էր աշխատանքի։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խորհրդարանի ղեկավարը բժշկական հետազոտություն անցնելու համար մեկնել էր արտասահման: